Արթուր Դավթյանը ելույթով հանդես է եկել ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստին

Լուրեր

18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
18.05.2026 | 21:10
Փաշինյանի պոռթկումները․ մի քանի միջադեպ` մեկ օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:00
ՌԴ-ից մեծ կախվածության ունենք, բայց թշնամանքին և հարաբերություն խզելուն կողմ չենք, այլ ունենալ ճիշտ գործընկերություն․ Շահեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 20:49
Ինժեներ՝ 70 հազար դրամ աշխատավարձով․ ինչ է հայտարարագրել «Ալյանս»-ի առաջին համարը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մինսկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Քննարկվել են ԱՊՀ տարածաշրջանում անդրազգային մի շարք հանցատեսակների դեմ պայքարում ԱՊՀ անդամ երկրների կատարած աշխատանքները, այդ ուղղություններով միջազգային պայմանագրերի կատարման ընդհանուր վիճակը:

Գնահատվել են ԱՊՀ անդամ-պետությունների կողմից հաստատված մի շարք ոլորտներում համագործակցության ծրագրերի՝ 2021թ. համար նախատեսված միջոցառումների կատարման արդյունավետությունը, դատախազությունների միջև համագործակցության կատարելագործման պրակտիկան: Ընդունվել են ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործունեությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր:

Նիստին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է «փողերի լվացման» դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանում իրականացված օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, արդյունքները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք ածանցվում են միջազգային համագործակցության անկատար կառուցակարգերի պատճառով:

Մասնավորապես, Արթուր Դավթյանն ընդգծել է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների օրինականացման դեմ պայքարը, դրանց օրինական տնտեսական շրջանառություն վերադարձնելու խնդիրը ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից է: Հայաստանը միացել է հանցավոր ճանապարհով գույքի և եկամուտների ձեռքբերման, «լվացման», հայտնաբերման և բռնագանձման վերաբերյալ միջազգային բոլոր կոնվենցիաներին, լիիրավ անդամի կամ դիտորդի կարգավիճակով ներգրավված է այս հանցատեսակի դեմ պայքարի մի քանի միջազգային հարթակներում:

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ փողերի լվացման դեմ պայքարը Հայաստանում իրականացվում է միջազգային առաջադեմ չափանիշների և փորձագիտական խորհրդատվությունների վրա խարսխված ազգային ռազմավարության մակարդակով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքում այս հանցագործության հանցակազմի հատկանիշները սահմանվել են այդ երևույթի միջազգային-իրավական սահմանումների հիման վրա, որոնք զգալիորեն բարելավել են պրակտիկան: Մասնավորապես, ՀՀ իրավասու մարմիններում քննվող այս բնույթի հանցագործության դեպքերի քանակը 2017թ. համեմատ 2021թ. ավելացել է 5 անգամ:

Չնայած նման դրական միտումներին, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն համարվում, ինչի հիմնական պատճառն այդ բնույթի քրեական գործերով միջազգային իրավական համագործակցության չգոհացնող վիճակն է՝ հաշվի առնելով, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը մեծամասսամբ դուրս է բերվում երկրի տարածքից: Հիմնական խնդիրները կապված են այս հանցատեսակի դրսևորման վերաբերյալ տարբեր երկրներում գործող իրավակարգավորումների և իրավամեկնաբանությունների, բանկային տվյալների պաշտպանության կառուցակարգերի տարբերություններով, որոնք թույլ չեն տալիս ամբողջ ծավալով կատարելու քննչական հարցումները:

Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել գլոբալ լրջագույն հիմնահարց հանդիսացող «փողերի լվացման» երևույթի դեմ պայքարի միասնական իրավական սկզբունքների մշակումն ու գործարկումը, միջազգային համագործակցության անկախ իրավական պլատֆորմների ստեղծումը՝ այդ թվում նաև ԱՊՀ շրջանակներում:

Նա փոխանցել է ՀՀ դատախազության լիարժեք պատրաստակամությունը, հիմնվելով ՀՀ փորձի վրա, ներգրավվելու «փողերի լվացման» դեմ միջազգային իրավական կառուցակարգերի կատարելագործման գործընթացում»,- ասված է հաղորդագրությունում։