Գերմանիայի իշխանությունները քննարկում են «Հյուսիսային հոսք 2»-ի մի հատվածի ազգայնացման հարցը․ Spiegel

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի իշխանությունները դիտարկում են «Հյուսիսային հոսք 2» գազատարի այն հատվածի ազգայնացման հնարավորությունը, որն անցնում է երկրով, գրում է Spiegel-ը։

Այժմ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրում է այս հարցը։ Ազգայնացման դեպքում գազատարի այն հատվածը, որը գտնվում է ներքին գերմանական ջրերում, կարող է անջատվել մնացածից և միացվել լողացող Հեղուկացված բնական գազի տերմինալին։ Այս հատվածն արդեն ներառված է երկրի գազատրանսպորտային համակարգում, դրա միջոցով հնարավոր կլինի գազ մատակարարել Գերմանիայի հարավային հատվածին։

Այս տարբերակն ունի թերություններ, ընդգծում է պարբերականը՝ փոփոխությունների հաստատումը կարող է երկար տևել, կան նաև իրավական դժվարություններ և բնապահպանական ռիսկեր։ Բացի այդ, իշխանությունները մտավախություն ունեն, որ ի պատասխան` Ռուսաստանում տեղակայված գերմանական ընկերությունները կարող են ընկնել ազգայնացման տակ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել հրապարակումը պաշտոնական հայտարարությունների և կոնկրետ գործողությունների բացակայության պատճառով։

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, Գերմանիայի իշխանությունները դադարեցրին «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրումը:

Տաթև Ֆռանգյան