Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին աշխատանքից ազատելու նախագահին ուղղված առաջարկությունը
Քաղաքականություն
10.05.2018 | 11:02ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին: Այս մասին Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ:
«Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը»,- գրել է նա: