ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնել է Բելառուս

Լուրեր

19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Համակարգող խորհրդի հերթական ամենամյա նիստի ընթացքում կքննարկվեն հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների օրինականացման և վերադարձման, քրեական վարույթների շրջանակում գործարարության իրավունքների պաշտպանության, ծայրահեղականության և ահաբեկչության, անօրինական միգրացիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում ԱՊՀ անդամ երկրների փորձն ու դատախազությունների գործառույթները:

Նիստի օրակարգում են նաև անդամ երկրներում հանցավորության, դատախազական և քննչական գործունեության, հանցավորության դեմ պայքարում միջազգային պայմանագրերի կատարման ընդհանուր վիճակի, Համակարգող խորհրդի՝ 2021 թ. գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցները, ինչպես նաև նախորդ տարիներին համակարգող խորհրդի կողմից հաստատված՝ առանձին ուղղություններով համագործակցության ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման, համագործակցության նոր հնարավորություններին առնչվող հարցեր:

ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը հանդիպումներ կունենա գործընկեր առանձին երկրների գլխավոր դատախազների հետ: