20 հազար ընտանիք 1 մլն դրամ լրացուցիչ գումար է ստանում պետությունից. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2022 թվականի մայիս ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ, ինչը բոլոր ժամանակների պատմական  ռեկորդն է: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հաշվառվում են միայն այն աշխատատեղերը, որոնց համար վճարվել է աշխատավարձ և եկամտային հարկ:

«2022 թվականի մայիսին 2021 թվականի համեմատ մեր աշխատատեղերը ավել են 38 հազար 273-ով, կամ 6 տոկոսով, 2019 թվականի մայիսի համեմատ ավել են 72 հազար 359-ով, կամ 12 տոկոսով, 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 125 հազար 235 աշխատատեղով: Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ի հայտ է եկել ավելի քան 125 հազար աշխատատեղ»,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով աշխատավարձի ֆոնդին՝ Փաշինյանը նշեց, որ մայիսին այդ ֆոնդը կազմել է 160 միլիարդ 56 միլիոն դրամ, որը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավել է 4 միլիարդ 531 դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 63 միլիարդ 369 դրամով: Աշխատավարձային ֆոնդը 2018 թվականից ի վեր 65 տոկոսով ավելացել է:

Վարչապետի խոսքով՝ եկամտային հարկի ընդհանուր գումարը մայիս ամսին կազմել է 32 միլիարդ 741 միլիոն դրամ,  որը 2021 թվականի մայիսի նկատմամբ ավել է 3 միլիարդ 811 միլիոն դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ ավել է 8 միլիարդ 578 միլիոն դրամով:

Մանրամասները՝ տեսանյութում: