Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ուզբեկստանը լրացուցիչ քայլեր են ձեռնարկում ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուզբեկստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Տաշքենդը ձեռնարկելու են լրացուցիչ քայլեր ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Իհարկե, հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, յուրաքանչյուր երկիր պետք է ձգտի ուժեղացնել իր պաշտպանունակությունը: Այսօր Շավքաթ Միրզոևի հետ մեր երկխոսության մի մասը նվիրված էր այս հարցին: Տրվեցին համապատասխան հանձնարարականներ»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ  արվելու են լրացուցիչ քայլեր՝ Տաշքենդի հետ  ռազմական, ռազմատեխնիկական, ինչպես նաև ռազմական կրթության ոլորտում։

«Մեր երկրները գտնվում են տարածաշրջաններում, որոնք ամենօրյա ուշադրություն են պահանջում անվտանգության և պաշտպանունակության ամրապնդման հարցերին։ Կարծում եմ՝ այն, ինչ այսօր պայմանավորվել ենք, կկատարվի։ Մենք ակտիվորեն շփվելու ենք փորձի փոխանակման, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության, կրթական ոլորտում, ինչպես նաև ծրագրելու ենք մեր քայլերը, որոնք փոխադարձաբար կամրապնդեն մեր անվտանգությունը»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ երկու երկրները նախօրեին համաձայնագիր են ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության մասին։ Այն ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ուզբեկստանի պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը։ Բացի այդ, ստորագրվել է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։

Էմմա Չոբանյան