«Սերնդեսերունդ փոխանցվող գործունեությունը յուրահատուկ առաքելություն է». Վահրամ Դումանյանը շնորհավորել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյակը

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ այցելել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«ԿԳՄՍ նախարարը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.
«Ջերմորեն ողջունում եմ արվեստասեր հասարակությանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 85-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, որի անփոփոխ ղեկավարը 1961 թվականից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանն է, բեղմնավոր գործունեություն է ծավալել մեր հայրենիքում և նրա սահմաններից դուրս` աշխարհի ավելի քան 27 լեզուներով երգելով հայ և համաշխարհային կոմպոզիտորների դասական ստեղծագործությունները:

Երգչախմբի` անընդհատ նոր հորիզոններ բացող, հայ երգարվեստի ժառանգությունը սերնդեսերունդ փոխանցող գործունեությունը վառ վկայությունն է բարձր արժեքների հանդեպ երգչախմբի պատասխանատու վերաբերմունքի և յուրահատուկ առաքելության:

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին և անձամբ սիրելի մաեստրոյին մաղթում եմ բազում հաջողություններ, ստեղծագործական ձեռքբերումներ ու նոր ներշնչանքներ»:
Նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նաև ներկա են գտնվել «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին նվիրված հոբելյանական համերգին:

Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Տոնական երեկոյին հնչել են հայ և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններից, այդ թվում՝ Կոմիտասի, Վերդիի, Մոցարտի, Մասկանյիի աշխարհահռչակ գործերից:

Համերգը ղեկավարել են դիրիժորներ Հովհաննես Չեքիջյանը և Էդուարդ Թոփչյանը»,- ասված է հաղորդագրությունում։