Դանիել Իոաննիսյանը դատական հայց է ներկայացրել Արսեն Բաբայանի դեմ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը դատական հայց է ներկայացրել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ , ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ։ Իոաննիսյանն ֆեյսբուքյան էջում ,մասնավորապես, գրել է․ «Մի երկու ամիս առաջ ես գրել էի, որ Վանեցյանի գլխավորած գումարտակը պատերազմի ժամանակ փախել է։ Այդ անձանց քրեական հետապնդումից փրկեց այն, որ ֆորմալ առումով, իրենց վրա, որպես սուբեկտ, չէր տարածվում Քրեական օրենսգրքի դասալքության հոդվածը։
Իմ այդ հայտարարությանն ի պատասխան, նախկին ԱԱԾ պետի գրպանի խոսափողը հայտարարել էր, որ ինձ քարշ կտան դատարաններ։ Ընդ որում՝ դա արել էր իմ հասցեին վիրավորական արտահայտություններով։

Այսպիսով, առաջին վատ լուրն այն է, որ այս երիտասարդը ստեց ու այդպես էլ դատի չտվեց։ Ես քիչ մը ափսոսում եմ դրա համար, քանի որ դատարանում մտադիր էի ապացուցել խոսքերիս ճշմարտացիությունը (որ այլևս մեծ-մեծ չխոսեն)։

Իսկ երկրորդ վատ լուրն այն է, որ ես եմ իրեն դատի տվել` ինձ վիրավորելու համար։ Չգիտեմ, ինքն է բարոյական վնասի հատուցումը վճարելու, թե իր շեֆը, բայց վճարելու են ու ներողություն են խնդրելու»։

Հիշեցնենք՝ Դանիել Իոաննիսյանը ապրիլի 17-ին ֆեյսբուքում գրել էր, որ, «եթե Արթուր Վանեցյանը և իր ղեկավարած գումարտակը չփախչեր Շոշ գյուղից` Արցախը, հավանաբար, այդքան տխուր վիճակում չէր լինի»։

«Վանեցյանի գումարտակը ավարտել էր ֆոտոսեսիաները և հասել Արցախ ու, զարմանալի չէ, որ ԶՈւ ղեկավարությունը որոշեց որոշ հատվածներ վստահել Վանեցյանենց»,- գրել էր Իոաննիսյանը։

Այս հայտարարությունից հետո Արսեն Բաբայանը պատասխանել էր Իոաննիսայանին՝ նշելով, որ Վանեցյանի զորախմբին վստահված տարածքները մինչև հիմա հայկական ուժերի վերահսկողության ներքո են, այդ թվում նաև Շոշը՝ հայտարարելով, թե դատի Իոաննիսյանին դատի կտան։