Ռուսական ավիացիան այնքան էլ պատրաստ չէ իրական պատերազմի․ Բրիտանական հետախուզություն

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Անցած հանգստյան օրերին ռուսական զորքերի ցամաքային և օդային գործողությունները նախկինի պես շարունակվել են Դոնբասի կենտրոնական շրջաններում։ Իր նոր տեղեկագրում Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը գնահատական է տալիս ռուսական ավիացայի գործողություններին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ մինչ օրս ՌԴ-ի ՌՕՈՒ-ն իրեն ավելի վատ է դրսևորել, քան սպասվում էր։ Օդային գործողությունների անհետևողականությունն ու անկայունությունը ռուսական ռազմական արշավի բավականին համեստ հաջողության ամենակարևոր գործոններից են։ Ռուսաստանը չի կարողանում հասնել օդում լիակատար գերազանցության ու գնում է ռիսկի՝ հազվադեպ թափանցելով ուկրաինական զորքերի խորը թիկունք։ Ռուսական ավիացիայի մի շարք խնդիրներ ցամաքային զորքերի առջև ծառացած դժվարությունների հետևանքն են։

Տարիների ընթացքում Ռուսաստանում մարտական ​​պատրաստվածության մեծ մասը, ըստ երևույթին, անցկացվել  է բարձրաստիճան պաշտոնյաների վրա տպավորություն թողնելու համար, այլ ոչ թե օդային անձնակազմի մարտական ​​հմտությունները զարգացնելու: Անձնակազմերը սովոր չեն դինամիկ պայմաններում ինքնուրույն գործողությունների։

Մինչ Ռուսաստանն ունի ժամանակակից ռազմական ինքնաթիռների տպավորիչ ցուցակ, նրա օդուժի անձնակազմի պրոֆեսիոնալիզմը հարցեր է առաջացնում և չի համապատասխանում օդային գործողություններ իրականացնելու արևմտյան չափանիշներին:

Ըստ բրիտանական հետախուզության՝ դա բերել է նան, որ ցամաքային ուժերի վրա ընկել է ավելի շատ ծանրաբեռնվածություն, քան սպասվում էր։ Դրանք սպառվում են, թևավոր հրթիռների պաշարը, ըստ երևույթին, ևս սպառվում է։

Էմմա Չոբանյան