ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինային ռազմական անօդաչուների վաճառքը․ Reuters

Լուրեր

19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
Բոլորը

ԱՄՆ-ը որոշել է դադարեցնել MQ-1C Gray Eagle չորս հարվածային անօդաչու թռչող սարքերի վաճառքը։ Պատճառը մտավախությունն է, որ դրանցում առկա գաղտնի տեխնոլոգիաները կարող են հայտնվել Ռուսաստանի ձեռքում, գրում է Reuters-ը:

Անօդաչուների մատակարարման դեմ հանդես է եկել Պենտագոնի պաշտպանական տեխնոլոգիաների անվտանգության վարչությունը, որին հանձնարարվել է պահպանել թանկարժեք տեխնոլոգիաները:

Վարչությունը մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանի ձեռքում հայտնվելու դեպքում դրանք կարող են սպառնալիք ստեղծել ԱՄՆ-ի անվտանգության համար: Նշվում է, որ այս խնդրին անդրադարձ չի եղել  սկզբնական քննարկման ժամանակ, սակայն անցյալ շաբաթվա վերջին կայացած բանակցություններում վեր է հանվել:

Պարբերականի տվյալներով՝ Պենտագոնում դեռ շարունակում են մտածել գործարքի մասին։

«Լուծումներից մեկը կարող է լինել գոյություն ունեցող ռադարների և սենսորային համալիրի փոխարինումը պարզեցված տարբերակով, սակայն դրա մշակումն ու տեղադրումը կարող է ամիսներ տևել»,- ասվում է զեկույցում: