Պատժամիջոցները պետք է կրճատեն Կրեմլի եկամուտները, ոչ թե նավթի մատակարարումը․ փորձագետներ

Լուրեր

11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Գնաճը 4.3 տոկոս է այս պահին. ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
Բոլորը

«Արդյո՞ք Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներն արդարացրել են իրենց». -Հունիսի 10-ին Ատլանտյան խորհրդում անցկացվեց փորձագետների կլոր սեղան՝ համանուն խորագրով։ «Եթե նպատակը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհիմնավորված և դաժան պատերազմը դադարեցնելն է, ապա ակնհայտ պատասխանն է ոչ, կամ գոնե դեռ ոչ», – ասում է Էներգետիկ անվտանգության և կլիմայի փոփոխության ռազմավարական և միջազգային կենտրոնի գիտաշխատող Էդվարդ Չոուն։

«Վախենում եմ, որ ռուսական ագրեսիան կասեցնելու միակ ճանապարհը կոշտ ռազմական ուժի կիրառումն է», –«Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասում է Էդվարդ Չոուն և մանրամասնում. «Դրա համար հարկավոր է հաստատել թռիչքազերծ գոտի, ապաշրջափակել Սև ծովի նավահանգիստները՝ օգտագործելով արևմտյան նավատորմերը և այլն», ասում է նա:

Էդվարդ Չաուն բացատրում է, թե ինչ դեր ունեն տնտեսական պատժամիջոցները պատերազմը դադարեցնելու հարցում. «Քանի որ մենք և մեր դաշնակիցները հրաժարվել ենք ուղղակի ռազմական միջամտությունից, ապա տնտեսական պատժամիջոցները երկրորդ լավագույն լուծումն են՝ կանգնեցնելու Ռուսաստանի գործողությունները։ Այնուամենայնիվ, մենք պետք է գիտակցենք, որ այն, ինչ կարող էր ռազմական միջամտության դեպքում շաբաթներ տևել, այժմ կարող է տևել երկար ամիսներ, եթե ոչ տարիներ: Բացի այդ, մենք պետք է հստակ հասկանանք, որ պատերազմի նման երկարաձգումը լուրջ տնտեսական և քաղաքական հետևանքներ կունենա ինչպես Ուկրաինայի, այնպես էլ` մեզ համար»։

Նրա խոսքերով սակայն, անհնար է նավթի և գազի ամենախոշոր արտահանողից սահմանափակել մատակարարումները՝ առանց համաշխարհային շուկաների և, հետևաբար, գների վրա լուրջ ազդեցության։

Չաուն մատնանշում է նավթի և գազի արտահանումների վրա դրված բեռնարգելքի փակուղիները. «Անմշակ նավթը թանկացել է մեկ բարելի դիմաց ավելի քան 30 դոլարով՝ համեմատած նախապատերազմյան օրերի հետ։ Գների թռիչքն ապացուցում է, որ Ռուսաստանի համար նավթից ստացվող եկամուտները չեն կրճատվել: Եթե Արևմուտքն իսկապես հասնի իր հայտարարած նպատակին՝ արգելել ռուսական նավթի և գազի արտահանումը, ապա այս ամառ մենք կտեսնենք ռեկորդային գին՝ մեկ բարելի դիմաց 150 դոլարից բարձր»:

Էդվարդ Չաուն առաջարկում է բեռնարգելքի փոխարեն զգալի հարկ մտցնել ռուսական նավթի ներկրման վրա՝ մեկ բարելի դիմաց առնվազն 50 դոլար՝ հավաքագրված միջոցներն ուղղելով Ուկրաինային օգնելու համար։

‘’Ռուսական նավթի և գազի մեծ մասը դեռ գնում է Եվրոպա, և Ռուսաստանն արդեն առաջարկում է 30 դոլար զեղչ մեկ բարելի դիմաց այնպիսի շուկաներում, ինչպիսիք են Հնդկաստանը և Չինաստանը:

Պատճառը, թե ինչու է դա արվում, բացատրվում է նավթի արդյունահանման բուն բնույթով. այն, ինչ դուք այսօր արտադրում եք, արդեն իսկ աննշան արժեք ունի, դուք վճարում եք վաղը 20 կամ 25 տարի հետո արտադրելու և գնելու հնարավորության համար», – պատկերավոր կերպով ասում է Չաուն:

Փորձագետը հույս է հայտնում, որ Մեծ յոթնյակի և ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովում դաշնակիցները կմշակեն ավելի արդյունավետ պատժամիջոցներ՝ «արտացոլելով իրատեսական ըմբռնում, թե ինչ կարող են և չեն կարող սկզբունքորեն անել էներգետիկ պատժամիջոցները կարճ և միջնաժամկետ հեռանկարում, ինչպես նաև կառաջարկեն այլ միջոցներ։ ներառյալ կոշտ ռազմական ուժը, եթե նպատակն իսկապես պատերազմը հնարավորինս արագ դադարեցնելն է»:

Քեմբրիջի համալսարանի տնտեսագիտության դոցենտ Ալեքսանդր Ռոդյանսկին Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցների ազդեցությունը 2022 թվականին ՀՆԱ-ի համար գնահատում է անկում 12%-ից 15%-ի չափով, «սակայն դա դեռ բավարար չէ ամենավատը` պատերազմը կասեցնելու համար։

Ավստրիայում Ուկրաինայի նախկին դեսպան, Naftogaz-ի գործադիր տնօրենի խորհրդական Ալեքսանդր Շչերբան ասում է, է, թե պետք է հիշել, որ Պուտինը շատ երկար էր պատրաստվում այս պատերազմին: ‘’Կարծում եմ՝ իր նախագահության ողջ ընթացքում’’, ասում է նա եւ ավելացնում, որ տարբեր անձանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցները համարում է մարդկային արդարության ակտ: Դրանք կիրառվում են ռուսների նկատմամբ, ովքեր «ատում են Արևմուտքը, բայց մյուս կողմից՝ հենց Արևմուտքում են նրանք սիրում անցկացնել իրենց արձակուրդներն ու հանգիստը… Արևմուտքն այն վայրն է, որտեղ նրանք ձեռք են բերում իրենց դղյակները և ծրագրում իրենց ապագան, իրենց երեխաների ապագան՝ զրկելով դրանից Ռուսաստանում մնացածներին։

«Ռուսաստանը չի կարող բացահայտորեն խախտել մեր միջազգային կանոնները և շարունակել օգուտ քաղել դրան իր մասնակցությունից, մի տնտեսությունից, որը հիմնված է կանոնների և սկզբունքների վրա, որոնց ստեղծման համար մարդկությունը աշխատել է տասնամյակներ շարունակ», – ասում է պատժամիջոցների հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխօգնական Էրիք Ուուդհաուսը: