Ստեղծվել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտե
Քաղաքականություն
08.06.2022 | 17:43ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտե։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի համար Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման 2021-2025 թվականների համագործակցության շրջանակի իրականացման ռազմավարական ծրագրավորման նպատակով ստեղծել ՀայաստանՄիավորված ազգերի կազմակերպություն համատեղ ղեկավար կոմիտե։
2. Հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։