Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը կկատարեն Սիրիայի վերաբերյալ պայմանավորվածությունները․ Չավուշօղլու

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովն այսօր Անկարայում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը, գրում է ՏԱՍՍ-ը։

Հավելենք, որ Սիրիայում իրավիճակը կտրուկ լարվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց երկրում նոր ռազմական գործողություն սկսելու մասին, որի նպատակը Թուրքիայի սահմանին 30 կմ-անոց անվտանգության գոտի ստեղծելն է։

Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան ՌԴ-ից և ԱՄՆ-ից ակնկալում է Անկարայի հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարում՝ Սիրիան ահաբեկիչներից մաքրելու վերաբերյալ։

«Մենք հանդես ենք գալիս Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի շարունակման օգտին։ Մենք անհրաժեշտ ենք համարում քուրդ բնակչությանն ազատել ահաբեկիչներից, որոնք ներկա են երկրի հյուսիսում։ Արևմտյան երկրները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, աջակցում են այս ահաբեկչական տարրերին Սիրիայի հյուսիսում։ Մենք ակնկալում ենք, որ և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ռուսաստանը կկատարեն իրենց պայմանավորվածությունները՝ մաքրելու այս շրջանները ահաբեկիչներից»,- ասել է Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան