Դատախազությունը միջոց է ձեռնարկել դրական վարքագծով ևս 2 դատապարտյալի մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու համար

Լուրեր

15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
Բոլորը

Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական լիազորության շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են ուսումանսիրվել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող խրախուսանքների, տույժերի, նրանց պատժի կրման պայմանների վերաբերյալ կայացվող որոշումների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դտախազությունից։

«Այդ շրջանակում, ի թիվս այլոց, ուսումնասիրվել են նաև ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող երկու կին դատապարտյալների անձնական գործերը:

Համապատասխան փաստաթղթերի, անձնական գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով և 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար 4 տարի 1 ամիս 27 օր ժամկետով ազատազրկման դատապարտված և 2019թ. հունվարի 24-ից պատիժը կրող Ն. Մ.-ն, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու համար 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված և 2016թ. հունվարի 12-ից պատիժը կրող Ա.Ս.-ն մասնակցել են հիմնարկի չվարձատրվող, նաև տեխնիկատնտեսական սպասարկման ոլորտի վճարվող աշխատանքներին:

Նրանք նաև ընդգրկվել են ՔԿՀ-ում անցյացվող մի շարք դասընթացներում, և հանդիսացել ինքնագործ միավորումների անդամ:

Ա.Ս.-ն նաև պատժի կրման ընթացքում կամովին մասամբ կատարել է դատավճռով 1.000.000 ՀՀ դրամի չափով սահմանված քաղհայցի մարում, նաև հեռախոսազանգերի, տեսակցությունների միջոցով կապ է պահպանել Գավառի մանկատանը գտնվող իր 3 անչափահաս երեխաների հետ:

Թեև ըստ վտանգավորության աստիճանի, երկու դատապարտյալների կատարած հանցավոր արարքները դասվում են ծանր հանցագործությունների շարքին, սակայն նրանք արդեն իսկ կրել են օրենքով նշանակված պատժի կեսից ավելին: Ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ նրանք ընդունել են կատարած հանցանքը, զղջացել: Թեև պատժի կրման ընթացքում չեն խրախուսվել, սակայն նաև տույժի չեն ենթարկվել:

Նշված փաստական տվյալները ընդհանրության մեջ վկայել են, որ պատժի կրման ընթացքում դատապարտյալները դրսևորել են դրական վարքագիծ, նշանակված պատիժը, ըստ էության, նպաստում է նրանց ուղղմանը:

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից գրություններ են ուղարկվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետին՝ քննարկելու նշված դատապարտյալներին մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու համար ՀՀ ԱՆ ՔԿԾ-ում գործող տեղաբաշխման հանձնաժողովին միջնորդություն ներկայացնելու հարցը:

Հետագա գործըթնացի ընթացքում, սակայն երկու դատապարտյալներն էլ իրենց դիմումների համաձայն հրաժարվել են տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ»,- ասված է հաղորդագրությունում։