ԳՇ պետը՝ Պապիկյանի տեղակալ. իշխանության առաջարկած փոփոխությունների ռիսկերն ու հիմնավորումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բանակում օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել, որոնց ուժի մեջ մտնելու դեպքում Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը դառնալու է պաշտպանության նախարարին ենթակա պաշտոնյա: Այս մասին երեկ երեկոյան Հանրային ՀԸ-ի եթերում հայտարարել է շուրջ ութ ամիս Պաշտպանության նախարարությունը ղեկավարող Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ԳՇ պետ չի նշանակվում։

«Ես մեկ այլ օրենսդրական նախաձեռնության մասին հիմա կխոսեմ, որից հետո նաև կունենանք շտաբի պետի նշանակում։ Խոսքը վերաբերում է Պաշտպանության նախարարության կառուցվածքի փոփոխություններին։ Մենք ունենալու ենք նոր մոդել, որով Գլխավոր շտաբի պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։ Զինված ուժերը զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ։ Այսինքն՝ այն գործով, ինչով պիտի զբաղվի»,- նշել է Պապիկյանը։

Հայաստանի Զինված ուժերն արդեն չորս ամիս է՝ Գլխավոր շտաբի պետ չունի։ Նախկին պետ Արտակ Դավթյանը պաշտոնից ազատվել էր այս տարվա փետրվարին: Նա Դավիթ Տոնոյանի և այլ բարձրաստիճան զինվորականների հետ անցնում է ԱԱԾ-ի վարույթում գտնվող «անպիտան հրթիռների» քրգործով: Սուրեն Պապիկյանը հարցազրույցում այդպես էլ չի հստակեցրել, թե բանակը ե՞րբ կունենա ԳՇ պետ: Պաշտպանության նախարարը խնդրահարույց չի համարում այն, որ չորս ամիս շարունակ այդ պաշտոնը թափուր է:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տարակուսելի է համարում պաշտպանական ոլորտի քաղաքական պատասխանատու Սուրեն Պապիկյանի՝ ԳՇ պետին նախարարին ենթակա պաշտոնյա դարձնելու նախաձեռնությունը: Աբրահամյանի խոսքով՝ Զինված ուժերի կազմում ոչ միայն բանակային կորպուսներն են, այլ նաև ոստիկանության զորքերը, ԱԱԾ սահմանապահները և հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչը լուրջ կառավարում է պահանջում:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, մինչդեռ, ԳՇ-ի և ՊՆ-ի միավորման գաղափարն արդյունավետ կառավարման մեկնարկ է համարում:

Ընդդիմադիր պատգամավորը, մինչդեռ, քաղաքական ենթատեքստ է տեսնում: Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ իշխանությունը ցանկանում է ճնշել զինվորականությանը:

Հիշեցնենք՝ 2021 թվականի փետրվարի 25-ին այն ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և մի խումբ բարձրաստիճան զինվորականներ միացել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Քաղաքական իշխանությունը սա որակեց ռազմական հեղաշրջման փորձ, Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու որոշում կայացրեց: Այս նախադեպը հաշվի առնելո՞վ է իշխանությունը փորձում ճնշման տակ պահել Զինված ուժերը՝ հետաքրքրվեցինք Հակոբ Ասլանյանից:

«Ինչո՞ւ, Զինված ուժերը մեր թշնամինե՞րն են, որ քաղաքական ճնշումներ լինեն: ԶՈւ-ն այն ուժերն են, որոնք պետությունը պաշտպանում են օտար թշնամուց»,-ասաց նա:

Սուրեն Պապիկյանն իր հարցազրույցում անդրադարձել է նաև բանակում իրականացվող բարեփոխումներին: Մեկնարկի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պատերազմից հետո իր կողմից հրապարակված ճանապարհային քարտեզում, սակայն Տիգրան Աբրահամյան նշում է՝ մինչ օրս հանրության համար տեսանելի ոչինչ չկա:

Նշենք, որ իշխանությունները հայտարարել են բանակում սոցիալական ծրագրեր իրականացնելու մասին, սակայն սպառազինության արդիականացման մասին պաշտոնական տեղեկություններ չկան։ Այդ մասին հարցին Պապիկյանը հարցազրույցում ևս չանդրադարձավ՝ պատճառաբանելով, որ նման թեմաների շուրջ բարձրաձայն չեն խոսում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան