Զելենսկին պատմել է՝ ինչո՞ւ Ուկրաինան չի կարող հարձակման անցնել

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական բանակը տեխնիկայի առումով զիջում է ռուսականին, այդ պատճառով չի կարող հարձակման անցնել։

«Մենք ավելի շատ կորուստներ կունենանք, իսկ մարդիկ ինձ համար առաջնահերթություն են»,- ասել է Զելենսկին Financial Times-ի հետ առցանց կոնֆերանսի ժամանակ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա նաև հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղ բանակցությունների պատրաստակամության մասին, բայց «դրանք պետք է դեմ առ դեմ անցկացվեն», քանի որ «չկա այլ մեկը», ում հետ կարելի է քննարկել պատերազմի ավարտը։

Միաժամանակ, ըստ Ուկրաինայի նախագահի, «հաղթանակի պետք է հասնել մարտի դաշտում»։ Նա ռուսական զորքերի հետմղումը նախապատերազմական դիրքեր անվանել է «Ուկրաինայի ժամանակավոր հաղթանակ», իսկ դրա վերջնական նպատակը՝ «ամբողջ տարածքի ամբողջական ինքնիշխանության» հաստատումը։

Ըստ Զելենսկիի՝ արևմտյան երկրները կարող են Պուտինին բանակցությունների մղել՝ զենք մատակարարելով Ուկրաինային և խստացնելով պատժամիջոցները, ներառյալ՝ նավթի և գազի ամբողջական էմբարգոն: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայի դաշնակիցները պետք է ապահովեն, որ Մոսկվան դադարեցնի ռազմական գործողությունները և հարգի հրադադարը։

Փոխարենը, որոշ արևմտյան կառավարություններ արդեն հոգնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տնտեսական ազդեցությունից և ուղիներ են փնտրում դրանք մեղմելու՝ սեփական առևտրային շահերը պաշտպանելու համար, հավելել է Ուկրաինայի նախագահը։