ՀՀ-ում ռուսական նոր ռազմաբազա՞ է կառուցվում․ ՊՆ-ն առայժմ չի մեկնաբանում, քաղաքագետը վտանգներ է տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
Բոլորը

Արդեն մոտ 1 ամիս է, ինչ Տավուշի մարզի Բերդ բնակավայրի մոտ շինարարություն է ընթանում։ Տեղի բնակիչների խոսքով՝ ռուսական ռազմական հենակետ է կառուցվում։

Տիկին Արփիկը, ում տան պատը նախորդ տարի ադրբեջանցիների կրակոցի հետևանքով վնասվել էր, ասում է՝ արդեն մի քանի ամիս է՝ կրակոցի ձայներ չեն լսում։ Չեն պատկերացնում՝ ինչի՞ համար է ռուսական զորքի ներկայության անհրաժեշտություն առաջացել։ Թեպետ նշում են՝ հակառակորդի լռությունն էլ մտահոգիչ է։

Factor TV-ի նկարահանման պահին տարածքում աշխատողներ չկային, շինարարություն չէր ընթանում, բայց որոշ աշխատանքներ արդեն արված էին․ տարածքը հարթեցված էր, շինանյութը՝ բերված։ Տարածքը հսկող միայն մի կնոջ հանդիպեցինք։

Տիկին Վեներան էլ շատ բան չգիտեր, տարածքն էր միայն հսկում։ Ասաց միայն, որ ռուսների համար է կառուցվում, նաև տներ են կառուցելու ռուս զինվորականների համար։ Մինչ այս պահը որևէ տեղեկություն այն մասին, թե ի՞նչ է կառուցվում ու ի՞նչ նպատակով, պատկան որևէ մարմին պաշտոնապես չի հայտնել։

Տպավորություն է, որ այս փաստը թաքցնելու դիտավորություն կա, հենց սա է մտահոգիչ՝ ասում է քաղաքագետ Սարո Սարոյանը։ Հարց է առաջանում՝ Բերդի տարածաշրջանում ռուս սահմանապահների օգնությամբ ի՞նչ հարց է փորձում լուծել պաշտպանական գերատեսչությունը։

Քաղաքական խնդիրները, ըստ Սարո Սարոյանի, կարող են կապված լինել հայ-ադրբեջանական սահմանային խնդիրների հետ։ Հաշվի առնելով վերջին 2 տարում տեղի ունեցած տարածքային փոխոփություններն ու ադրբեջանական զինուժի մուտքը հայկական տարածքներ՝ կարող ենք միայն ենթադրել, թե ռուսական զորքի միջոցով ինչ խնդիրներ են լուծվելու։

Ի՞նչ է կառուցվում, ո՞ր իրավական ակտի կամ փաստաթղթի շրջանակում, ի՞նչ նպատակի է ծառայելու և ինչո՞վ է պայմանավորված ռուսական զորք տեղակայելու անհրաժեշտությունը․ այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով Factor TV-ն հարցում ուղարկեց պաշտպանական գերատեսչություն, որտեղից այսպիսի պատասխան ստացավ․ «Հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ՝ հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»:

Օրենսդրությունը սահմանում է 30-օրյա ժամկետ։ Պատասխանը ստանալուց հետո Factor TV-ն կրկին կանդրադառնա խնդրին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան