ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երաշխիքներ չեն տալիս Ֆինլանդիայում և Շվեդիայում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին երաշխիքներ չի տալիս Ֆինլանդիայում և Շվեդիայում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ՝ ՆԱՏՕ-ին այդ երկրների միանալու դեպքում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղարի օգնական Կամի Գրանը։

«Յուրաքանչյուր երկիր միջուկային ոլորտում ազատություն ունի ընդունել կամ չընդունել զենքը։ Խոսքն այն մասին չէ, որ սահմանափակումներ կիրառվեն»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանին երաշխիքներ տրվելո՞ւ են՝ հաշվի առնելով միջուկային զենքի տեղակայման հնարավորությունը Ֆինլանդիայում և Շվեդիայում: Գրանի խոսքով՝ միջուկային զենքի հարցը ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկրի ինքնիշխան որոշումն է։

Հարցին, թե ՆԱՏՕ-ն Ռուսաստանից «ռազմական արձագանք» կամ «ուժի ցուցադրում» ակնկալո՞ւմ է՝ ի պատասխան Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինք մտնելուն, Գրանը պատասխանել է. «Ռուսներն իրենք են ասել, որ դա պետք չէ, և ես չեմ կարծում, որ դա արդարացված կլինի»։

Նա նաև հույս է հայտնել, որ Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև տարաձայնությունները վերջիններիս ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում կլուծվեն մինչև հունիսի 28-30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։

«Կարևոր է հաշվի առնել Թուրքիայի պահանջները և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ինչ վերաբերում է Ֆինլանդիային, ապա թուրքերի պահանջներն առաջին հերթին քաղաքական են»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցն այժմ օրակարգում չկա։

Էմմա Չոբանյան