Թուրքիայում ընտրությունները ոչ ազատ կլինեն, ոչ արդար. The Times

Լուրեր

13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
Բոլորը

Բրիտանական «The Times» պարբերականը «Ոչ ազատ, ոչ արդար» խորագրով հոդվածում անդրադարձել է Թուրքիայում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին։ Թերթը նկատել է տվել, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա ընտրություններում հաղթանակ ապահովելու համար լռեցրել է բոլոր ընդդիմադիր ուժերին. փոխանցում է ermenihaber-ը:

«Էրդողանը, ով արդեն 15 տարի կառավարում է երկիրը վարչապետի և հանրապետության նախագահի պաշտոնում, անկասկած ձայների ճնշող մեծամասնությամբ կհաղթի ընտրություններում։ Ամեն տեսակ ընդդիմության նկատմամբ անհանդուրժող Էրդողանը հոգացել է, որ իրենից բացի ոչ ոք չկարողանա հաղթել։

Մեկ տարի հետո կայանալիք ընտրությունները նա տեղափոխել է  առաջիկա ամիս, որպեսզի կարողանա իրարանցման ընթացքում ցեխի մեջ թաթախել ընդդիմադիրներին, օգտվել «արտակարգ դրության» ռեժիմի ընձեռած առավելություններից, սահմանափակել նախընտրական արշավների, մամուլի, խոսքի ազատության իրավունքը։ Իսկ այդ ամենը նշանակում է, որ առաջիկա ընտրությունների ազատ ու արդար չլինելը երաշխավորված է», – գրում է աղբյուրը։

Թերթն արձանագրում է, որ նոր սահմանադրությամբ Էրդողանը ավելի լայն լիազորություններ է ապահովել հանրապետության նախագահի համար և ձգտում է սննդի թանկացումների ու լիրայի արժեզրկման պատճառով սպասվող տնտեսական անկումից առաջ ամրապնդել իր դիրքերը։

Այդ անկման պատճառով Թուրքիան կորցնում է նաև իր արտասահմանյան ներդրողներին։ «Թուրքիայի եվրոպացի դաշնակիցներն էլ բացահայտորեն ընդգծում են, որ քանի դեռ Թուրքիայում չի վերականգնվել անկում ապրած ժողովրդավարական համակարգը, Եվրամիության դռները փակ կլինեն նրա առաջ»,- ասված է հոդվածում։