ՌԴ-ի դերի նվազեցումը ստեղծել է անկայունություն, բայց նաև հնարավորություն ընձեռել ՀՀ-ին և Ադրբեջանին` հասնելու պատմական կարգավորման․ Թոմաս դե Վաալ

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ հակամարտող կողմերն ունեն որոշակի տարածություն՝ ԵՄ միջնորդությամբ խաղաղության համաձայնագրին հասնելու համար, սակայն գործընթացը կարող է խափանվել, հատկապես անկայուն աշխարհաքաղաքական միջավայրի պատճառով, նշում է Քարնեգի Եվրոպա հաստատության վերլուծաբան Թոմաս դե Վաալը Foreign Affairs ամսագրում հրապարակած իր հեղինակությամբ «ԼՂ-ը Ուկրաինայի ստվերում» հոդվածում, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Վերլուծաբանը պնդում է՝ «առաջիկա մի քանի ամիսների ընթացքում պարզ կդառնա, թե արդյոք հակամարտող երկու կողմերը, հատկապես 2020 թ-ի պատերազմը հաղթած Ադրբեջանը, ցանկանում են առավելագույնս օգտագործել խաղաղությանը հասնելու այս հնարավորությունը»:

Նրա կարծիքով՝ այսօր Ուկրաինայում Մոսկվայի անհաջողությունները թուլացնում են Ռուսաստանի դիրքերը այլ տարածաշրջաններում, երբ նրա ռազմական և դիվանագիտական ղեկավարությունն ամբողջությամբ կլանված է ուկրաինական զարգացումներով: Դրա արդյունքում տարածաշրջանային առաջնոդները կարող են ավելի հեշտությամբ անտեսել Մոսկվայի հրահանգներն ու սպառնալիքները, ասում է վերլուծաբանը: Դե Վաալը դրանով է պայմանավորում Ղարաբաղում և դրա շուրջ արձանագրված անկայունությունն ու կողմերի միջև գլխավոր միջնորդի դերում Բրյուսելի ձգտումը՝ փոխարինելու Մոսկվային: «Ռուսաստանի դերի նվազեցումը անկայունություն է առաջացրել, սակայն դա նաև հնարավորություն է տալիս Հայաստանին և Ադրբեջանին, ցանկության դեպքում, օգտվել դրանից և ջանքեր գործադրել վերջնական և պատմական խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- գրում է դե Վաալը:

The Washington Institute հաստատության վերլուծաբան Աննա Բորշչևսկայան իր հերթին «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ԵՄ ակտիվացումը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ևս կապում է ուկրաինական զարգացումների հետ: Ըստ նրա, սակայն, Ռուսաստանը դեռևս պահպանում է բավականաչափ ազդեցություն կողմերի վրա՝ ցանկության դեպքում խաղաղ համաձայնագիրը խափանելու համար:

«Հարցը նրանում է, թե որքան ռեսուրսներ կարող է տրամադրել Ռուսաստանը, երբ այն այդչափ կենտրոնացած է Ուկրաինայի հարցի վրա»,- ասում է Բորշչևսկայան:

Վերլուծաբաններն ընդգծում են բանակցային գործընթացում ճանապարհների վերաբացման կարևորությունը: Դե Վաալը շեշտում է՝ այս երթուղիների վերաբերյալ համաձայնությունը կունենա կարևոր հետևանքներ։ Նրա կարծիքով, այս նոր միջազգային երկաթգիծը շահավետ կլինի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլ նաև Իրանի և Թուրքիայի համար: «Ուկրաինական պատերազմի լույսի ներքո՝ համաձայնությունը կխթանի Արևմտյան Չինաստանի և Թուրքիայի միջև քիչ օգտագործվող տարանցիկ ճանապարհը՝ այսպես կոչված «Միջին միջանցքը», որը շրջանցում է Ռուսաստանը՝ անցնելով Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի և Հարավային Կովկասի միջով», պնդում է դե Վաալը: Աննա Բորշևսկայան էլ նշում է, որ Մոսկվան շահագրգրված չէ սահմանների վերաբացմամբ, որի արդյունքում այն կարող է կորցնել իր ազդեցությունը տարածաշրջանում ու հատկապես Հայաստանի նկատմամբ: Նա լուրջ չի ընդունում Մոսկվայի հնչեցրած դրական գնահատականները Հարավային Կովկասում ճանապարհների վերաբացման վերաբերյալ:

«Պարզապես այս պահին ճանապարհների վերաբացման մասին երկխոսությունը դեռևս ընդհանուր դիվանագիտական քննարկումների փուլում է, և հնարավոր է, որ Մոսկվան այն չի համարում իրատեսական՝ ցանկանալով սկզբունքորեն դրական հայտարարություններ հնչեցնել»,- նշում է Բարշևսկայան:

Վերլուծաբանները համակարծիք են՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ապագան անորոշ է: Կան բազմաթիվ հարցականներ: Բարշևսկայան պնդում է՝ շատ բան կախված է նրանից, թե որքան կենսունակ և արդյունավետ կլինի ԵՄ ներգրավվածությունը և արդյո՞ք Բրյուսելը պատրաստ է ստանձնել առաջնորդությունը՝ չկրկնելով նախկին սխալները, երբ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի առաջնորդությունը հանձնվել էր Մոսկվային:

«Սա պարզապես արտացոլում էր բոլորի լռելյայն դիրքորոշումը: Իսկ Ռուսաստանը երբեք չի ցանկացել, որ այս հակամարտությունը կարգավորվի, այլ ցանկացել է տեսնել այն սառեցված»,- ասում է Բարշչևսկայան:

Թոմաս դե Վաալի կարծիքով էլ Մոսկվան և Բրյուսելը, հավանաբար, կարող են պայմանավորվել կարևոր կետերի մեծ մասի շուրջ, բացառությամբ գործընթացում Ռուսաստանի՝ որպես միջնորդ առաջնային դերի։ «Արևմտյան տերությունները լռելյայն աջակցում են Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերին՝ որպես կայունացնող գործոն, և բացի այդ, ոչ ոք պատրաստ չէ ստանձնել այդ դերը։ Սակայն նրանք, անկասկած, հարցեր ունեն այն մասին, թե ինչ է սպասվում 2025 թվականին առաքելության ավարտից հետո»: Ըստ նրա՝ ենթադրվում է, որ Ռուսաստանն անորոշ ժամկետով պետք է դառնա Նախիջևան տանող նոր ճանապարհի անվտանգության երաշխավորը, սակայն նման հեռանկարն այսօր ավելի քիչ գրավիչ է թվում՝ հաշվի առնելով ռուսական բանակի գործողությունները Ուկրաինայում: