ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է 19 ամսում ՏՀՏ ոլորտի ցուցանիշները

Լուրեր

21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
Բոլորը
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը ներկայացրել է վերջին 19 ամսում ՏՀՏ ոլորտի հիմնական ձեռքբերումները.
Համառոտ վիճակագրություն
• Մայրաքաղաքում և ՀՀ մարզերում հեռուստատեսության թվայնացման մակարդակը 2017թ. կազմել է 100 տոկոս:  
• Համացանցից օգտվողների (բաժանորդների) թվի տարեկան աճը կազմել է 10-15 տոկոս:
• 2017թ. ՏՀՏ բնագավառի ծավալը 2016 թվականի նկատմամբ  աճել է 5,3%-ով և կազմել 233,8 մլրդ դրամ, այդ թվում՝ ՏՏ ոլորտի ծավալն աճել է 29,6%-ով և կազմել շուրջ 76 մլրդ դրամ:
• ՏՏ ընկերությունների թիվը հասել է գրեթե 800-ի, իսկ ՏՀՏ ընկերությունների աշխատատեղերի թիվը գերազանցել է 15000-ը։
• ՏՏ ընկերությունների արտահանման ծավալները կազմել են 57,8 մլրդ դրամ՝ 2016 թվականի համեմատ ապահովելով 27.1% աճ, ընդ որում՝ արտահանումն ունեցել է հետևյալ   կառուցվածքը՝ ԱՄՆ և Կանադա՝ 36,4%, Եվրոպա՝ 28,4%, Ռուսաստան և ԱՊՀ երկրներ՝ 15,4%:
• Վերջին երեք տարիների ընթացքում ամբողջ աշխարհում հեռահաղորդակցության ոլորտում գրանցվում էր ծավալների անկում: Համեմատած 2017թ-ի առաջին կիսամյակի տվյալների՝ 2018թ-ի առաջին եռամսյակի ցուցանիշներով գրանցվել է 2.5 % աճ:
 
Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը պետություն-մասնավոր հատված ձևաչափով հիմնովին վերափոխելն ու անընդհատ զարգացումն ապահովելը վերջին 19 ամիսներին դարձան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկը:
 
ՀՀ կառավարության գործունեության ծրագրին համապատասխան՝ խնդիր դրվեց ՏՀՏ մասնավոր հատվածի համար ստեղծել լավագույն պայմանները` իրենց հավակնոտ գաղափարներն իրագործելու համար: Նրանց հարկային արտոնություններ տալը քայլերից մեկն է:
 
ՏՀՏ ոլորտը խթանելու և թիրախային շուկաներում 16 ներկայացուցչական գրասենյակներ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը՝ ի դեմս նախարարության, մասնավոր հատվածի հետ ստորագրեց 3 մլն դոլարի ներդրում կատարելու և աշխարհի տարբեր երկրներում ներկայացուցչական 16 գրասենյակներ ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բոլիվիայում, Գերմանիայում, ՌԴ-ում, Նիդերլանդներում և Ֆրանսիայում բացվել են ներկայացուցչական 7 գրասենյակներ:
 
Մասնավոր ընկերությունների հետ համագործակցության արդյունքում հնարավոր դարձավ նորարարական գաղափարներ կյանքի կոչելու համար շուրջ 200.000 ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրել ստարտափներին: 
 
ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման նպատակով նախարարությունը «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ համատեղ իրականացրեց դրամաշնորհային ծրագիր: Հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած 30 թիմերից ընտրվեցին 2-ը՝ «AR magic» և «Web Pro by Game» նախագծերը: Նրանցից յուրաքանչյուրը 10 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական ներդրում ստացավ ներկայացրած գաղափարները կյանքի կոչելու համար:
 
2017թ.ստեղծված 281 նորաստեղծ ընկերության տրամադրվեց հարկային արտոնությունների հավաստագիր: 
 
Գիտության և մասնավոր հատվածի միջև համագործակցությունը խրախուսելու, գիտական հետազոտությունների արդյունքներն առևտրայնացնելու նպատակով նախարարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2017թ. ծրագրի շրջանակներում հայտարարեց STEP «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթը, որի 2-րդ փուլ անցած 14 կազմակերպություններ ներկայացրին իրենց ծրագրերը: Հանձնաժողովը հաղթող ճանաչեց 5 ծրագիր՝ յուրաքանչյուրին տրամադրելով 2,8 մլն դրամ դրամաշնորհ: 
 
Ուշադրության են արժանի նաև սկսնակ կազմակերպություններին սատարելու և խրախուսելու նպատակով նախարարության իրականացրած ՏՏ ոլորտի խթանման 343.3 մլն դրամ արժեքով երեք ծրագրերը՝ «ՏՏ ոլորտի խթանման ծառայություններ», «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացում» և «2019թ. ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպում»: Դրանից բացի, ևս 15 ծրագիր իրականացվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները խթանելու և աջակցելու նպատակով:
 
Մեծածավալ աշխատանք է կատարվել նաև ՏՏ ոլորտի սկսնակ կազմակերպություններին հարկային արտոնություններ տրամադրելու համար հայտերի ընդունման, խորհրդատվության տրամադրման, հավաստագրման հանձնաժողովի նիստերի կազմակերպման, հայտերում կատարված փոփոխությունների դիմումների ընդունման, մշակման (տեղեկատվական բազաների լրացում՝ մոտ 448 կազմակերպություն) և օրենսդրությամբ սահմանված այլ գործընթացների իրականացման ուղղությամբ: 
 
Միջազգային շուկայում ՏՏ ոլորտի ձեռքբերումները ներկայացնելու նպատակով հայկական պատվիրակությունները տարբեր կազմերով մասնակցել են միջազգային մի շարք կարևորագույն միջոցառումների: Մասնավորապես, 2017թ. փետրվարին նախարարի գլխավորած պատվիրակությունները մասնակցել են Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին (մասնակցել են նաև 15 հայկական մասնավոր ընկերություններ), ինչպես նաև Իսպանիայի Թագավորությունում անցկացված GMSA շարժական աշխարհի համաշխարհային կոնգրեսում ներկայացվել է «Զանգի» հավելվածը, իսկ նախարարական ծրագրում ներկայացվել են մի շարք այլ նախագծեր: 
 
2017թ. մարտի 24-25-ը Երևանում կազմակերպվեց ՏՀՏ կիրառման և տեղեկատվայնացման հարցերով ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարման և պետական իշխանության մարմինների ղեկավարների խորհրդակցությունը:
 
Հայաստանը լավագույն կերպով էր ներկայացված 2017թ. տեղի ունեցած «Դիջիթէքէքսպո 2017» ցուցահանդեսում, «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովում, «CSIT-2017» գիտաժողովում, «Կովկասի մալուխային հեռուստատեսության օրերը. 2017», Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ, հայ-կանադական ՏՀՏ, Հեռահաղորդակցության միջազգային միության Սպեկտրի կառավարման հարցերով տարածաշրջանային համաժողովներում, հայ-կորեական «CUSTOMIZED ICT» սեմինարում և այլն:
 
Այս ամենին զուգահեռ մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիտորինգի համակարգի ներդրման ռազմավարությունը:  Զուգահեռաբար աշխատանքներ են կատարվել նաև միջազգային շրջանակներում համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:
Մասնավորապես.
 
• Մեկնարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ՏՀՏ ոլորտում առևտրի սկզբունքների մասին քննարկումները: 
• 2017թ. մարտի 30-ին ՀՀ կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև կնքվել է «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումները բարելավելու ծրագրի համար» դրամաշնորհի Համաձայնագիր: 
• Ստորագրվել է «ՀՀ և ՌԴ միջև միջազգային հեռահաղորդակցության ռոումինգ ծառայությունների սակագների նվազեցման մասին» փոխըմբռնման հուշագիրը: 
• 2017թ. դեկտեմբերին նախարարության և Գրանցված անվանումների և համարների ինտերնետ կորպորացիայի (ICANN) միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:
 
Որպես ոլորտի զարգացմանն ուղղված մեկնարկային քայլ` Նյու Յորքում «Նեյշնլ-Ինստրումենտս» ընկերության հետ ստորագրվել է «Ինժեներական քաղաք» ծրագրի մեկնարկի վերաբերյալ հուշագիրը, որն ուղղված է Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն դարձնելուն:
 
Դրանից բացի, անցած տարի ներդրված «Մեկ պատուհան» համակարգը հնարավորություն տվեց ռադիոէլեկտրոնային միջոցների ներկրման լիցենզիաները և դրանց վերաբերյալ պարզաբանումները տրամադրել բացառապես առցանց եղանակով: