Էրդողանի խոսնակը հայտարարել է, թե Ֆինլանդիայի և Շվեդիայի քայլերից է կախված ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության հարցում Թուրքիայի որոշումը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի պահանջներին Ֆինլանդիայի և Շվեդիայի պատասխանը կորոշի ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության հայտերի առաջընթացը այս ամիս դաշինքի գագաթնաժողովից առաջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը, գրում է «Ահվալ» գործակալությունը։

«Դա կախված է նրանից, թե ինչ կանեն Շվեդիան և Ֆինլանդիան։ Երբ մենք տեսնենք առաջընթաց մեր պահանջներում, այդ ժամանակ գործընթացը կշարունակվի: ՆԱՏՕ-ն զբոսաշրջություն չէ, ոչ էլ տնտեսական դաշինք, այն անվտանգության դաշինք է, ինչը նշանակում է, որ պետք է ապահովի իր բոլոր անդամների անվտանգությունը հավասարապես և արդարացիորեն»,- ասել է նա իսպանական El Pais-ին տված հարցազրույցում։

Անցյալ շաբաթ Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները Թուրքիայում էին, սակայն բանակցություններն առաջընթաց չեն գրանցել՝ հաղթահարելու Անկարայի առարկությունները հյուսիսային երկրների՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ օրերս հայտարարել էր, որ Անկարան որևէ առաջարկ չի ստացել իր պահանջների վերաբերյալ։ Նա Շվեդիային և Ֆինլանդիային մեղադրում է քուրդ «ահաբեկիչներին» աջակցելու մեջ։

Էմմա Չոբանյան