Ապրիլին ապահովվել է ավելի քան 130 միլիարդ դրամ մուտք. ՊԵԿ

Լուրեր

13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
Բոլորը

2018թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է աննախադեպ ցուցանիշ` 14.5 միլիարդ դրամով գերակատարելով բյուջեով նախատեսված մուտքերը: Պետական բյուջեի եկամուտը կազմել է շուրջ 390 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովելով 7.5 տոկոս կամ 27.3 միլիարդ դրամի աճ: Ապրիլին ՊԵԿ-ն ապահովել է ավելի քան 130 միլիարդ դրամ, որից 108.3 միլիարդ դրամը գանձվել է հարկային, իսկ 22 միլիարդ դրամը մաքսային մարմինների կողմից: 50 միլիարդ դրամով  նվազել են գերավճարները: Ապրիլին 9 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ է վերադարձվել բիզնեսին:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը բարձր է գնահատել ապրիլի ցուցանիշները՝ հանձնարական տալով մայիսին և 2018-ի ընթացքում նույնպես պահպանել առաջանցիկ տեմպերը: Էական աճ է արձանագրվել արտահանման և ներմուծման ծավալներում: Հատկանշական է, որ մուտքերը ՊԵԿ-ը գերակատարել է 84 և 85 խմբերում ընդգրկված ապրանքերին տրված արտոնությունների, այսինքն՝ դրանց ներմուծումը սահմանին ԱԱՀ-ից ազատելու պայմաններում. այսպես, չորս ամիսների ընթացքում 75 միլիարդ դրամի չափով ներմուծված մեքենասարքավորումների դիմաց տնտեսվարողներից չի գանձվել 15 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ: 

ՊԵԿ-ի առաջանցիկ ցուցանիշը ոչ միայն տնտեսական աճի, այլև ստվերի դեմ պայքարի և վարչարարության արդյունք է: