Ղազախական «FlyArystan» ավիաընկերության ինքնաթիռն այսօր առաջին անգամ վայէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Լուրեր

19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
Բոլորը

Ղազախական «FlyArystan» ավիաընկերության ինքնաթիռն այսօր առաջին անգամ վայէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Այսուհետ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին կիրականացվի Ալմաթի-Երևան-Ալմաթի թռիչքներ․ տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

«Օդանավակայանում տեղի է ունեցել օդանավի դիմավորման արարողություն ջրային կամարով։ Դիմավորման արարողությանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը և այլ հյուրեր։

Նախարարը կարևորել է այս իրադարձությունը՝ նկատելով՝ չվերթերը կարող են դրական անդրադառնալ ինչպես զբոսաշրջության, այնպես էլ Ղազախստանի հետ ապրանքաշրջանառության ավելացման վրա։ «Մենք այս իրադարձությունը համարում ենք լուրջ ձեռքբերում։ Հայ-ղազախական հարաբերությունները բավական ակտիվ տեմպով զարգանում են, և այս իրողությունն էլ ավելի կնպաստի դրան»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախարար Սանոսյանը։

ՀՀ-ում ՂՀ դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհավորել է ներկաներին թռիչքների մեկնարկի կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև հարաբերությունները շատ դինամիկ են զարգանում։ Դեսպանը հատկանշական է համարել, որ ուղիղ չվերթի մեկնարկը համընկնում է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրերին: «Այս չվերթի բացումը մեծ նշանակություն ունի մեր բազմոլորտ համագործակցության համար՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութահումանիտար ոլորտներում, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման համար։ Մենք աշխատում ենք ավելի խորացնել Հայաստանի և Ղազախստանի համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաք Նուր-Սուլթանից Երևան թռիչքներ իրականացնելու ուղղությամբ ևս»,-ասել է դեսպանը։

Ալմաթի-Երևան առաջին թռիչքով Երևան են ժամանել ղազախ լրագրողներ, բլոգերներ։ Այսօր օդանավակայանում նրանց դիմավորել են նվերներով, կազմակերպվել էր հայկական գինու հյուրասիրություն։ Առաջին չվերթի մասնակիցները մի քանի օր կմնան Հայաստանում, կշրջեն Հայաստանի տեսարժան վայրերով և իրենց տպավորությունները կփախանցեն համերկրացիներին, որը կարող է տուրիզմի զանրգացման խթան հանդիսանալ»,- ասված է հաղորդագրությունում։