Ուկրաինան ՌԴ-ից պահանջում է երաշխավորել նավերի և նավահանգիստների անվտանգությունը՝ հացահատիկն արտահանելու համար

Լուրեր

16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
Բոլորը

Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանից անվտանգության երաշխիքներ է պահանջում կոմերցիոն ավտոշարասյուների և ծովային նավահանգիստների համար՝ հացահատիկի արտահանումը կազմակերպելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերը կապահովեն ուկրաինական հացահատիկով նավերի անխոչընդոտ անցումը, եթե Ուկրաինան լուծի իր տարածքային ջրերի ականազերծման խնդիրը։

«Որպես առաջին քայլ՝ Ռուսաստանը պետք է իր ուժերը հեռացնի Ուկրաինայի շրջակայքում գտնվող ծովային տարածքից և ապահովի անվտանգության երաշխիքներ՝ չհարձակվելու նավահանգիստների և առևտրային շարասյուների վրա»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլենկոն։

Ըստ նրա՝ Ուկրաինան գործընկերների հետ աշխատում է միջազգային առաքելություն ստեղծելու հնարավորության շուրջ, մասնավորապես, ՄԱԿ-ի հովանու ներքո, որը կստանձնի ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծովային ուղիների ապահովումը։

Ուկրաինացի դիվանագետը հայտնել է, որ ավելի քան 20 մլն տոննա հացահատիկ կա ուկրաինական նավահանգիստներում։

Էմմա Չոբանյան