Ստոլտենբերգը Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով բանակցություններ է կազմակերպում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ բանակցություններ է անցկացնելու Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի մասնակցությամբ՝ հույս ունենալով այս ամիս կայանալիք գագաթնաժողովից առաջ վերջ տալ Անկարայի դիմադրությանը դաշինքին այս երկրների միանալուն։ Այս մասին հայտնել է AFP-ն, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ առաջիկա օրերին երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին հավաքելու է Բրյուսելում, որպեսզի առաջընթաց ապահովի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու դիմումների հարցում։

«Իմ մտադրությունն է դա անել նախքան հունիսի 28-ին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Ֆինլանդիան և Շվեդիան հստակեցրել են, որ պատրաստ են նստել սեղանի շուրջ և անդրադառնալ Թուրքիայի մտահոգություններին»,- ասել է Ստոլտենբերգը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Հավելենք, որ Թուրքիան դեմ է այս երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը՝ նրանց մեղադրելով քուրդ «ահաբեկիչներին» աջակցելու մեջ։

Ստոլտենբերգն ասել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան լուրջ են վերաբերվում PKK-ի խնդրին։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի ոչ մի դաշնակից այդքան չի տուժել ահաբեկչական հարձակումներից, որքան Թուրքիան։

Էմմա Չոբանյան