Էրդողանն ասել է, որ Թուրքիան կոնկրետ առաջարկներ չի ստացել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու հարցում թուրքական պահանջների մասով

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան նախկինի պես որևէ կոնկրետ առաջարկ չի ստացել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում իր մտահոգությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք բացահայտ հայտարարել ենք, որ դեմ ենք ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցությանը՝ ահաբեկչական Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն ու նրա ճյուղերին աջակցության պատճառով։ ՆԱՏՕ-ն անվտանգային կազմակերպություն է, և ոչ թե ահաբեկչական կազմակերպությունների աջակցման կառույց։ Նրանք պաշտպանում են այդ ահաբեկչական կազմակերպություններին Շվեդիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների ոստիկանության հետ միասին։ Նրանք երթ են անում ահաբեկչական կազմակերպությունների առաջնորդներին պատկերող պաստառներով։ Մեզ դեռ որևէ կոնկրետ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Մենք չենք կարող հավատալ խոսքերին, որոնք չեն ամրագրվի փաստաթղթերում»,- ասել է Էրդողանը։

Հավելենք՝ նախօրեին էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Շվեդիայից և Ֆինլանդիայից գրավոր երաշխիքներ են պահանջում ՆԱՏՕ-ին՝ նրանց անդամակցությանը համաձայնելու համար։

Էմմա Չոբանյան