ՌԴ-ն մեծ կորուստներ է կրում միջին և կրտսեր սպայակազմի շրջանում․ Բրիտանական հետախուզություն

Լուրեր

21.09.2026 | 11:26
ՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի նոր թվային անձնագիրը
21.09.2026 | 11:12
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 6-րդ տուրում
21.09.2026 | 11:07
Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի մինչև գիշերվա 2-ը
21.09.2026 | 10:48
Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիներ կփոխվեն
21.09.2026 | 10:39
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ
21.09.2026 | 10:36
Անկախությունը մեկ անգամ ձեռք բերվող և մեկընդմիշտ ապահովված արժեք չէ․ Վահագն Խաչատուրյան
21.09.2026 | 10:20
«Եդինայա Ռոսիա»-ն հաղթում է ՌԴ Պետդումայի ընտրություններում՝ ըստ ԿԸՀ տվյալների
21.09.2026 | 10:11
Հայաստանի Պրեմիեր լիգա. 8-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
21.09.2026 | 10:00
Պաշտպանենք մեր ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքը․ Գարեգին Բ
21.09.2026 | 09:32
Փորձ է արվել համոզել, թե «ազգային շահը» կարևոր է անկախությունից, մինչդեռ անկախությունը պետական ժողովուրդ լինելու առհավատչյան է․ Ռուբինյան
21.09.2026 | 09:30
Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել, փոփոխություններ՝ հայտացուցակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 20:35
«Հայանտառ»-ի տարածքում մեծ քանակի հատված փայտանյութ է հայտնաբերվել
20.09.2026 | 20:00
Ո՞ւմ դիմել, եթե ցավում է հոգին․ թեժ գիծ՝ միայն աշխատանքային ժամի, որոշ դպրոցներ՝ առանց հոգեբանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 19:42
Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է
20.09.2026 | 19:21
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային օլիմպիադայում
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հերթական հետախուզական տվյալներն է ներկայացրել Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բրիտանական տվյալների համաձայն՝ Ռուսաստանը պատերազմի ընթացքում մեծ կորուստներ է ունեցել միջին և կրտսեր սպայակազմի շրջանում։

«Կրտսեր սպաները ստիպված էին ղեկավարել ամենացածր մակարդակի տակտիկական գործողությունները, քանի որ ռուսական բանակին չեն բավարարում բարձր որակավորում ունեցող սերժանտներ, որոնք կատարում են այդ դերն արևմտյան բանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պրոֆեսիոնալ սպաների երիտասարդ սերնդի զգալի մասի կորուստը, ամենայն հավանականությամբ, կխորացնի ռուսական բանակի ներկայիս խնդիրները հրամանատարության և վերահսկման մոտեցման արդիականացման հարցում։ Գումարտակի մարտավարական խմբերը, որոնք ռուս զինվորականները ստեղծում են Ուկրաինայում մնացած ստորաբաժանումներից, հավանաբար, ավելի քիչ արդյունավետ կլինեն հրամանատարների բացակայության պատճառով։

«Հաշվի առնելով Ուկրաինայում ռուս զինվորականների շրջանում ապստամբությունների մասին բազմաթիվ հավաստի հաղորդումները՝ փորձառու և վստահելի դասակի և վաշտի հրամանատարների բացակայությունը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի բարոյական ոգու հետագա նվազմանը և կպահպանի ներկայիս ցածր կարգապահությունը»,- հայտնել է բրիտանական հետախուզությունը։

Էմմա Չոբանյան