Սերբիան համաձայնության է եկել ռուսական գազի մատակարարումների շուրջ՝ անտեսելով ԵՄ պատժամիջոցները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչ Ուկրաինայում մոլեգնում է պատերազմը, Սերբիայի նախագահը հայտարարել է, որ կիրակի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում պայմանավորվել է ռուսական բնական գազի «չափազանց շահավետ» գործարքի շուրջ, գրում է VOA-ն:

Նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարվել է միանշանակ դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, իսկ Սերբիան չի միացել Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին։ Վուչիչն ասել է, որ ցանկանում է, որ Սերբիան միանա ԵՄ-ին, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում ամրապնդել է կապերը երկարամյա դաշնակից Ռուսաստանի հետ։

Համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի հունիսի սկզբին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բելգրադ այցի ժամանակ, որը ռուս բարձրաստիճան պաշտոնյայի եզակի այցն է եվրոպական երկիր՝ փետրվարի 24-ին Ուկրաինա ՌԴ ներխուժումից ի վեր:

Վուչիչի խոսքով՝ ինքը Պուտինին ասել է, որ ցանկանում է, որ «հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի»։

Սերբիան գրեթե ամբողջությամբ կախված է ռուսական գազից, իսկ նրա հիմնական էներգետիկ ընկերությունների վերահսկիչ փաթեթները պատկանում են ռուսական կառույցներին։

«Կարող եմ ասել, որ մենք պայմանավորվել ենք այն հիմնական տարրերի շուրջ, որոնք շատ ձեռնտու են Սերբիային։ Մենք պայմանավորվել ենք ստորագրել երեք տարվա պայմանագիր, և սա պայմանագրի առաջին տարրն է, որը շատ շահավետ է սերբական կողմի համար»,- լրագրողներին ասել է Վուչիչը։

Պարզ չէ, թե Սերբիան ինչպես կստանա ռուսական գազը, եթե ԵՄ-ն որոշի դադարեցնել ռուսական մատակարարումները, որոնք անցնում են ԵՄ անդամ երկրների տարածքով։ Ռուսաստանն արդեն դադարեցրել է գազի արտահանումը ԵՄ անդամ Ֆինլանդիա, Լեհաստան և Բուլղարիա։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ԵՄ-ն հապճեպ փորձում է նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից, պատրաստվում է քննարկել այս ուղղությամբ հետագա քայլերն ու լսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթը այսօր մեկնարկող ԵՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովում:

Չնայած Ուկրաինայում վայրագությունների մասին հաղորդագրություններին՝ Վուչիչը և սերբ այլ պաշտոնյաներ բողոքել են Արևմուտքի ճնշումներից՝ միանալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Սերբ պաշտոնյաներն ասում են, որ երկիրը պետք է դիմադրի նման ճնշմանը, նույնիսկ եթե դա նշանակում է հրաժարվել ԵՄ-ին միանալու՝ Բելգրադի նպատակից:

Տաթև Ֆռանգյան