Էրդողանը չի ցանկանում բաց թողնել Սիրիայի վրա նոր հարձակման հնարավորությունը․ Թուրքիայի նախկին ԱԳ նախարար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) 20-ամյա իշխանության առաջին ԱԳ նախարար Յաշար Յաքըշը գնահատել է երկրի  նախագահ և ԱԶԿ ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Սիրիայի հյուսիսում նոր ռազմական հարձակման մասին, գրում է Bianet-ը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի Էրդողանը հայտարարել էր, որ հնարավոր է՝ շուտով նոր ռազմական գործողություն սկսեն Սիրիայի հյուսիսում՝ սահմանագծի երկայնքով «անվտանգության գոտի» ստեղծելու համար։

Յաքըշի կարծիքով՝ Անկարան դեռ կարող է հավանություն չստանալ ո՛չ ՌԴ-ի, ո՛չ էլ ԱՄՆ-ի կողմից հնարավոր գործողության համար։

«Սակայն ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև բանակցություններ կարող են լինել, քանի որ Թուրքիան այժմ ՆԱՏՕ-ի քարտ ունի՝ կապված Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ։ Թուրքիայի համար հիմա երկու հնարավորություն կա․ առաջինը՝ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում պատերազմով, երկրորդ՝ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի քարտ։ Կա ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորություն։ Թուրքիան այդ հնարավորությունը բաց չի թողնի»,- ասել է Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ այս հնարավոր գործողությունը կարող է նախապատրաստություն լինել նաև Թուրքիայում կայանալիք ընտրությունների համար։

«Եթե Թուրքիայի զինված ուժերը հաջողության հասնեն պատերազմում, ԱԶԿ-ն դա կօգտագործի որպես ձայներ հավաքելու հնարավորություն»,- ասել է Յաքըշը։

Ըստ նախկին դիվանագետի՝ Թուրքիայի անդրսահմանային գործողությունները Սիրիայում ի սկզբանե սխալ որոշում էին։

«Թուրքիան ցանկանում էր օգտագործել Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումները (YPG) Ասադի ռեժիմի դեմ, սակայն YPG-ն մերժեց դա: Դրանից հետո Թուրքիան սկսեց թիրախավորել YPG-ին»,- հայտարարել է նա։

Թուրքիայի զինված ուժերը 4 խոշոր հարձակում են իրականացրել Սիրիայի հյուսիսում՝ «Եփրատի վահան» օպերացիան՝ 2016 թվականին, «Ձիթենու ճյուղ» օպերացիան՝ 2018-ին, «Խաղաղության աղբյուր» օպերացիան՝ 2019-ին և «Գարնանային վահան» օպերացիան՝ 2020-ին։

Ըստ Յաքըշի՝ հինգերորդ գործողությունը կարող է նաև լարվածություն առաջացնել Իրանի հետ հարաբերություններում։

«Ի սկզբանե Ռուսաստանն ու Իրանը Սիրիա են գնացել սիրիական կառավարության պաշտոնական հրավերով: Այսպիսով, նրանք օրինական ներկայություն ունեն այնտեղ: Մյուս կողմից, Թուրքիան և ԱՄՆ-ը գնացել են Սիրիա՝ առանց սիրիական կառավարության համաձայնության: Սա ևս պետք է հաշվի առնել»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան