Ինչ պետք է անի ԵՄ-ն ԼՂ հակամարտության կարգավորման համար․ Միջազգային ճգնաժամային խումբը քայլեր է առաջարկել

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը Լեռնային Ղարաբաղում մարտերի վերսկսման մտավախություն է առաջացրել, բայց նաև միջնորդական հնարավորությունների հույսեր արթնացրել: Այս առումով Միջազգային ճգնաժամային խումբը կոչ է անում ԵՄ-ին և անդամ երկրներին մեծացրել դիվանագիտական ջանքերը, պահպանել Մոսկվայի դերը հակամարտությունների կարգավորման գործում և հստակեցնել, որ կաջակցեն ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված համաձայնեցված քայլերին։

«Մարտին ադրբեջանական ուժերը գրավեցին Փառուխի շրջակայքը՝ էթնիկ հայաբնակ գյուղը, որտեղ հսկողություն էին իրականացնում ռուս խաղաղապահներն  2020 թվականի պատերազմից հետո, որը տապալեց տարածաշրջանում գրեթե երեք տասնամյակ տևած ստատուս քվոն:

Հայաստանի կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ միասին, անհանգստացած են, որ այդ քայլը կարող է ազդարարել Ադրբեջանի ավելի լայն հարձակման մասին՝ օգտվելով Ուկրաինայի վրա Մոսկվայի կենտրոնացումից, հայտնում է Ճգնաժամային խումբը:

Բայց Երևանի և Բաքվի միջև հետագա բանակցությունները, ըստ երևույթին, հանդարտեցրել են իրավիճակը և նույնիսկ առաջարկել են ապագա ներգրավվածության որոշ ոլորտներ, ինչը ցույց է տալիս, որ կողմերից ոչ մեկը չի բացառել խաղաղ կարգավորման հնարավորությունը, թեև հիմնարար հարցերից շատերում կողմերի տեսակետները տարբեր են»։

Ընգծվում  է, որ թեև դեռևս պարզ չէ՝ իրավիճակը կվատթարանա, թե կբարելավվի, ԵՄ-ն կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը՝ դյուրացնելով դիվանագիտական ջանքերը, պահպանելով Ռուսաստանի դրական դերը հակամարտության կարգավորման գործում և հստակեցնելով, որ կկանգնի վերջնական կարգավորմանն ուղղված համաձայնեցված քայլերի հետևում՝ ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ։

Միջազգային ճգնաժամային խումբը նշում է, որ խաղաղության հեռանկարները բարձրացնելու համար ԵՄ-ն և   անդամ երկրները պետք է հետևյալ քայլերն անեն․

Արդեն իսկ բանակցությունների կանչելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ Բրյուսելը պետք է աշխատի երկու կողմերի հետ՝ հետագա բանակցությունների համար ձևաչափ և օրակարգ մշակելու համար, այդ թվում՝ անցկացման վայր տրամադրելով՝ որոշակի հարցերի շուրջ կանոնավոր աշխատանքային խմբերին օժանդակելով և իր գրասենյակներն օգտագործել՝ պետական և զինվորական պաշտոնյաների միջև բոլոր մակարդակներում տարաձայնությունները վերացնելու համար:

Բրյուսելը նաև պետք է շարունակի օգնել երկու երկրներին՝ լուծելու իրենց ընդհանուր սահմանի շուրջ տարաձայնությունները, մասնավորապես՝ բախումների կետերում, ինչպիսիք են Ադրբեջանի Քելբաջարը և Հայաստանի Գեղարքունիքը, որտեղ  բախումներ են տեղի ունեցել 2020 թվականի պատերազմից հետո»,- ասվում է Ճգնաժամային կենտրոնի հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ, ԵՄ-ն պետք է պահպանի Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի դերը, որը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների հիմնական միջազգային ձևաչափը և դեռևս ունի կարևոր, թեև, հավանաբար, ավելի սահմանափակ դերակատարում:

Տաթև Ֆռանգյան