Լեզուն թող մտքից առաջ չընկնի․ Արթուր Հովհաննիսյանը՝ Իշխան Սաղաթելյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմասնակցի՞ խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին։

«Երբ ԱԺ մուտք կարվի նախագիծ՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, այդ ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կհայտնի իր դիրքորոշումը նիստին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ»,- ասաց պատգամավորը:

ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Ծովինար Վարդանյանը նկատեց. «Դուք Իշխան Սաղաթելյանի խոսքը կիսատ մեջբերեցիք։ Նա ասել էր՝ եթե տղա եք, եկեք մասնակցեք»։

«Փոխանցեմ նրան, որ նախ ես տղա չեմ, եթե նկատում է, բայց եթե տղայական խոսակցության մասին է խոսքը, ապա՝ եթե Սաղաթելյանը տղա էր, ապա ո՞ւր էր այս ողջ ընթացքում, այդ թվում այն ժամանակ, երբ ծափողջույններով «Քաղաքացիական պայմանագիրը» ճանապարհեց իրենց ընկերներին ԱԺ դահլիճից։ Որտե՞ղ էր Իշխան Սաղաթելյանը։ Էլ չասեմ մնացած նիստերը, որոնցից նա բացակայում է»,- նշեց Ծովինար Վարդանյանը:

«Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հարցադրում արեց. «Այդ հայտարարությունը կարելի է դիտարկել որպես ընդդիմության վերադարձ խորհրդարա՞ն։ Ընդդիմադիրների պարտականությունն է գալ նիստերին։ Ինչ վերաբերում է արտահերթ նիստին, ապա այն պետք է ունենա օրակարգ… կա ընթացակարգ։ Այսինքն՝ նախաձեռնության մասին ասելը դեռևս արտահերթ նիստ չէ»։

Անդրադառնալով ընդդիմության խոսույթին՝ Արթուր Հովհաննիսյանը նշեց. «Սաղաթելյանին հորդորում եմ այլևս նման բառամթերքով չարտահայտվել, որովհետև ՔՊ պատգամավորներից կմ-ներով հեռու նման բաներ ասելը ծիծաղելի է։ Ակնկալում եմ, որ կկարողանա գալ և մի քանի մետր այն կողմ նույն դեմքի արտահայտությամբ ու տոնով կրկնել այդ ասածները։ Խիստ կասկածում եմ, ուստի հորդորում եմ, որ Իշխան Սաղաթելյանի լեզուն մտքից առաջ չընկնի այլևս»։

Մանրամասները՝ տեսանյութում: