«Միջանցքի» հարցը ՀՀ-ն չի փակելու․ Երևանը նման կարողություն չունի՝ հարցը փակվելու է Իրանի, ՌԴ-ի հետ․ Սուրեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան հանդիպումների արդյունքները, կարծեք, տեսանելի են։ Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները ստեղծվել են, առաջին հանդիպումը երեկ տեղի է ունեցել։ Առնվազն տեխնիկական մասով իրադարձություններն արագ զարգանում։ Քննարկումների բովանդակային մասի առումով ի՞նչ ակնկալիքներ ունեք։

-Նախ՝ պետք է ասել, որ արագությունն իրականում զարմացնում է, որովհետև տպավորություն է, որ բոլորը հնարավորինս շտապ փորձում են պրոցեսներն առաջ տանել՝ յուրաքանչյուրը հաշվի առնելով իր շահերը։ Բնականաբար, Ադրբեջանն ունի իր շահերը, և դրա համար է փորձում առաջ մղել այս գործընթացը։ Հավաքական Արևմուտքն ունի իր շահերը, այն է՝ Ռուսաստանին զսպելը, և հնարավորություն կա այս պահին մեր տարածաշրջանում ազդեցությունը զսպելու։ Եվ սա ռազմավարություն է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի ռազմավարությունն է։ Ընդհանրապես, գերտերությունների համար սա շատ նորմալ երևույթ է, երբ փորձում ես քո մրցակցին ինչ-որ տարածաշրջանում, եթե ոչ ամբողջությամբ դուրս մղել, ապա գոնե հավասարակշռել նրա ներկայությունը։ Հիմա նույնը տեղի է ունենում Հարավային Կովկասում, որովհետև Ռուսաստանը զբաղված է ուկրաինական պատերազմով, և տպավորություն է, որ դեռևս երկար է շարունակելու մնալ Ուկրաինայում։ Եվ բնական է, որ այս ամենից բոլորը փորձում են օգտվել։ Թե ո՞րն է Հայաստանի շահը, մի փոքր ավելի բարդ է պատկերացնել՝ գոնե այս պահին։ Կարծես, Հայաստանը նույնպես շտապողականություն է դրսևորում, բայց այստեղ կարևոր հարց՝ այդ շտապողականությունը դրսևորում է Երևա՞նը, թե՞ ստիպում են։

-Իսկ Ձեր կարծիքով՝ Երևա՞նը, թե՞ ստիպում են։

-Չեմ բացառում, որ, այդուհանդերձ, Հայաստանի վրա լուրջ ճնշում կա գրեթե բոլոր կողմերից՝ հնարավորինս արագ գործողություններ անել, հնարավորինս արագ այս գործընթացների միջով անցնել։ Եթե նկատել եք՝ վերջին ամիսների ընթացքում ակտիվացել է Բրյուսելը։ Բրյուսելն ինքնուրույն չի ակտիվանում, այլ Վաշինգտոնի աջակցությամբ, և ԱՄՆ պետքարտուղարն էլ հայտարարել էր, որ կա աջակցություն բրյուսելյան գործընթացին։ Ի՞նչ է Բրյուսելն իրենից ներկայացնում․ ըստ էության՝ Մինսկի խմբի շրջանցման գործընթաց է տեղի ունենում, որովհետև բոլորը կարծում են, որ Մինսկի խումբն այլևս կենսունակ չէ՝ գործելու, առաջարկություններ ներկայացնելու, որովհետև ՄԽ-ում ԱՄՆ-ն ու   Ռուսաստանն ընդհանուր հայտարարի չեն կարող գալ, նույնը վերաբերում է նաև Փարիզին։ Այսինքն՝ ռուսներին դուրս թողնելու տարբերակը բացառապես նոր ձևաչափ ձևավորելն է, այլ ոչ թե գործող ձևաչափից ռուսներին ինչ-որ ձևով դուրս մղելը։

-Այդ զուգահեռ տարվող գործընթացները միմյանց չե՞ն խանգարելու։ Ռուսաստանը, իհարկե, խիստ զբաղված է Ուկրաինայում պատերազմով, բայց չի էլ ցանկանա հեշտությամբ զիջել դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում։

-Իհարկե՝ չի ցանկանա և չի էլ զիջելու։ Եթե նույնիսկ ինչ-որ առումով տակտիկական նահանջ անի, ինչ-որ բաներ թողնի և դուրս գա, բնականաբար, սա չի նշանակում, որ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս է գալու։ Ի դեպ, այդ ընկալումը կա նաև Արևմուտքում։ Այնտեղ հասկանում են, եթե նույնիսկ այսօր Ռուսաստանի վրա ճնշումը մեծ լինի, ինչ-որ ձևերով Մոսկվան զիջումների գնա, վաղը փորձելու է կրկին ներգրավվածություն ունենալ տարածաշրջանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան