Սխալ ճանապարհ ենք ընտրել․ Վիգեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Վեց ամիս, և ևս վեց ամիս ժամկետը պատահական չէ սահմանված: ԱԺ քննիչ հանձնաժողովները հանրային հնչեղություն ունեցող հարց են ուսումնասիրում, պետք է վեց ամիս հետո գան ԱԺ-ում ներկայացնեն՝ ինչ է կատարվել, քանի որ մեկ տարի հետո հանրային հնչեղությունը կարող է վերանալ»- այս մասին ԱԺ նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետին վերաբերող փոփոխությունների քննարկման ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ առաջարկելով հանձնաժողովների գործունեության սահմանված ժամկետները թողնել անփոփոխ:

Նախագծով ԱԺ քննիչ հանձնաժողովների գործունեության ժամկետն առաջարկվում է սահմանել ոչ թե վեց ամիս, այլ մեկ տարի՝ ևս վեց ամսով երկարաձգման հնարավորությամբ։

Պատգամավորի կարծիքով՝ ճիշտ կլինի գործող ժամկետները թողնել ուժի մեջ և մտածել՝ ինչ անել, որ սահմանված ժամկետներում տեղավորվել: Առանձին դեպքերում գուցե ԱԺ-ն կարող է երկարաձգել՝ առանց ժամկետներ նշելու:

«Եթե խնդիրն ունի հանրային հնչեղություն, պետք է մտածել ինչպես մոբիլիզացնել միջոցները և տեղավորվել սահմանված ժամկետներում: Կարծում եմ սխալ ճանապարհ ենք ընտրել, պետք է օրենքը թողնել ուժի մեջ և ԱԺ-ին թույլ տալ առանձին դեպքերում երկարաձգել՝ չնշելով ժամկետները»,- նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: