Կասպիյսկում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականն այսօր նվաճել է 3 մեդալ:
Օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) նվաճել են ոսկե մեդալ, իսկ Կարեն Ասլանյանը (67 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: