Ձերբակալվել է Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը

Լուրեր

26.04.2024 | 13:48
Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
26.04.2024 | 13:36
ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակը
26.04.2024 | 13:31
ՀՌՀ նախագահն առաջարկում է հանացանցում հեռարձակվող մեդիաներին բերել նվազագույն վերահսկողության դաշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:27
Ապրիլի 26-ի ժամը 13։00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
26.04.2024 | 13:25
Մեքենայի գույքահարկն ու տեխզննումն առաջարկում եմ իրար չկապել․ Նարեկ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:18
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված. ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց
26.04.2024 | 13:15
Հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը
26.04.2024 | 13:14
Վրաստանի 9 քաղաքացի է ձերբակալվել եվրոպական գրադարաններից հնագույն գրքեր գողանալու համար
26.04.2024 | 13:07
Ոստիկանները դժգոհ են․ պատճառը բնակվարձի փոխհատուցում չստանալն է
26.04.2024 | 13:02
Մեքենայի գույքահարկը եթե վճարեն դեկտեմբերին, համայնքների բյուջեների համար խնդիր է․ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:54
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:53
Ապօրինի մուտք են գործել ՀՀ կառավարության թիվ 1 շենք․ 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած 2 եղբայրներին մեղադրանք է առաջադրվել
26.04.2024 | 12:50
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
26.04.2024 | 12:39
Բաբկեն Թունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:39
Պետք չէ քաղաքացուն ստիպել մեքենայի գույքահարկը ժամկետից շուտ վճարել․ պատգամավորները փոփոխություն են առաջարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը 72 ժամով ձերբակալվել է՝ երկրի Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակում, այդ թվում՝ պետական դավաճանության մեղադրանքով։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Մոլդովայի Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Մարիաննա Կերպեկը։

Ավելի ուշ դատախազությունը պարզաբանել է, որ կալանքի որոշում դեռ չի եղել։

Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ նախկին նախագահի տանը խուզարկություն է իրականացվում։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ խուզարկություններ են կատարվում «փաթեթի գործով»։ Խոսքը Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության գրասենյակում 2019 թվականին արված տեսագրությունների մասին է։ Տեսանյութում օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկը, որը գլխավորել է կուսակցությունը, Դոդոնին հանձնում է փաթեթ (ծրար), որտեղ, ենթադրաբար, գումար է եղել։

Պլախոտնյուկի և Մոլդովայի նախկին նախագահի զրույցից պարզ է դառնում, որ այն գումարը, որը Դոդոնը վերցնում է օլիգարխից, նախատեսված է Մոլդովայի Սոցիալիստական կուսակցությանը ֆինանսավորելու համար, որը գլխավորում էր Դոդոնը։

Իգոր Դոդոնը Մոլդովայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի դեկտեմբեր։ Նա սերտ համագործակցության քաղաքական կուրս է սկսել Ռուսաստանի հետ և իր նախագահության ընթացքում հաճախակի հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Տաթև Ֆռանգյան