ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է ձգձգվել 15-20 տարի․ Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով նախարար

Լուրեր

11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Բոլորը

ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտը չի ավարտվի ևս «15 կամ 20 տարի», – Ելույթ ունենալով Փարիզի J Radio J-ի եթերում՝ այս մասին ասել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարարը Կլեման Բոնը, փոխանցում է BBC-ն:

«Մենք պետք է ազնիվ լինենք։ Եթե դուք ասում եք, որ Ուկրաինան պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին վեց ամսից կամ մեկ կամ երկու տարի հետո, դուք ստում եք: Դա երևի կլինի 15 կամ 20 տարի հետո, երկար ժամանակ է պետք»,-նշել է Բոնը։

Վերջինս կրկնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ ստեղծել ավելի թուլացած «եվրոպական քաղաքական համայնք», որը կարող է օգնել Ուկրաինային ավելի շուտ ինտեգրել՝ հավելելով. «Ես չեմ ուզում ուկրաինացիներին պատրանքներ կամ սուտ առաջարկել»։

Զելենսկին մերժել է, իր կարծիքով, «նման փոխզիջումները» և պնդել է ԵՄ լիիրավ անդամակցության գործընթացի անհապաղ մեկնարկը։

Բոնն իր հերթին ասել է, որ Մակրոնի առաջարկն «այլընտրանք չէ եվրոպական քաղաքական հանրությանը միանալու համար»՝ ընդգծելով. «Դա չի խանգարում հետագայում անդամակցությանը»։

Կայքը հավելում է՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի ձգտումները համարվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներխուժման հիմնական պատճառը:

Մակրոնի՝ եվրոպական քաղաքական համայնքի ստեղծման նախաձեռնությունը պետք է քննարկվի հունիսին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում: