ԱՀԿ-ն հայտնել է 11 երկրում կապիկի ծաղիկով վարակման 80 հաստատված դեպքի մասին

Լուրեր

10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ կապիկի ծաղիկով վարակվելու 80 դեպք է հաստատվել 11 երկրում, որտեղ այդ հիվանդությունը էնդեմիկ չի համարվում:

Կազմակերպությունը նշել է, որ հիվանդությունը էնդեմիկ է մի շարք երկրներում որոշ կենդանիների պոպուլյացիաներում, ինչը հանգեցնում է տեղական բնակչության և ճանապարհորդների շրջանում պարբերական բռնկումների։

«ԱՀԿ-ն կոչ է անում համայնքում բռնկման աստիճանի (եթե այդպիսիք կան), ախտանիշների և կանխարգելման միջոցների մասին տեղեկատվություն ստանալ վստահելի աղբյուրներից, ինչպիսիք են առողջապահական ազգային մարմինները»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նշել են ԱՀԿ-ից:

Կապիկի ծաղիկը հազվադեպ հանդիպող վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդուն: Սովորաբար, մարդկանց մեծ մասը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն կարող են առաջանալ որոշ բարդություններ: Մասնագետները շեշտում են, որ կապիկի ծաղիկը սեռական ճանապարհով փոխանցվող վարակ չի համարվում, սակայն կարող է տարածվել վարակված մարդու հետ սերտ շփման դեպքում:

Նախնական ախտանշաններն են՝ ջերմություն, գլխացավ, մկանային ցավեր, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն: Կարող է առաջանալ ցան, որը հաճախ սկսվում է դեմքի վրա, այնուհետև՝ տարածվում մարմնի այլ մասերում։