Ոստիկանները մայիսին հերթական պարգևատրումից զատ նաև պաշտոնային դրույքաչափով պարգևատրում են ստացել. պարզաբանում

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Վերջին օրերին ՀՀ ոստիկանության անձնակազմին պարգևատրելու կապակցությամբ հրապարակային ելույթները, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումները, վերջին մեկ-երկու օրվա ընթացքում կատարված հարցումները, ընդհանուր առմամբ. ստեղծում, ձևավորում են ոստիկանության համակարգում տեղի ունեցած արտասովոր, արտակարգ դեպքի իրողության անհարկի պատկերացում. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

«Անհարկի, քանի որ ոստիկանության համակարգում պարգևատրումներն ամենևին նոր երևույթ չեն։ Պարգևատրումներ տրվել են թե մինչև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի ընդունումը (ուժի մեջ է մտել 01.07.2014թ.-ից) և թե դրանից հետո։

Մասնավորապես, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համակարգի ծառայողները, օրենքով սահմանված մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրվել են՝ 2015 – 2016 թթ.՝ 3 -ական անգամ, 2017 թ.՝ 2 անգամ, 2018թ.՝ 3 անգամ, որից 2-ը՝ ապրիլ, իսկ 3-րդը՝ դեկտեմբեր ամիսներին։ 2019 թ.-ից ներդրվել է ամսական պարգևատրումների համակարգը, այդուհանդերձ, դրանից զատ՝ տարեվերջին հատկացվել է նաև մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ դրամական պարգևատրում։ Նույն կարգով ՝ 2020-2021թթ., բացի ամսական պարգևատրումներից, 2-ական անգամ, մինչև մեկ պաշտոնային դրույքաչափերով հատկացվել են նաև միանվագ դրամական պարգևատրումներ։

Ընթացիկ տարվա մայիսին, բացի ամսական պարգևատրումից, հատկացվել է նաև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրում, որի արդյունքում ոստիկանության ծառայողների (աշխատողների) միջին ամսական վարձատրության չափը, ներառյալ ամսական և միանվագ տրված պարգևատրման գումարները, կազմել է 283.0 հազ. դրամ, զուտը` 218.1 հազ. դրամ, որը համեմատելի է նախորդ տարվա՝ 281.0 հազ. դրամ, զուտը` 217.7 հազ. դրամ ցուցանիշի հետ։

 

Ամփոփելով, հարկ է նշել նաև, որ աշխատանքի վարձատրության մաս կազմող թե՛ ամսական և թե՛ միանվագ պարգևատրումները, կառավարության կողմից տվյալ բնագավառում վարվող քաղաքականությանը համահունչ, տրվում են բացառապես ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու, կոռուպցիոն դրսևորումները հնարավոր նվազագույնի հասցնելու համար՝ օրենսդրությամբ սահմանված կարգին, պայմաններին և չափերին համապատասխան»,- ասված է հաղորդագրությունում: