Գլուխներդ պատին կտաք․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք այսօր Ազգային ժողովի դահլիճում քննարկում ենք այն օրենքը, որի դեմ պայքարի շրջանակներում խորհրդարանի դահլիճի աջ թևում նստած պատգամավորները ելել են փողոց և իրենց գերթանկարժեք ավտոմեքենաներով որոշել են փակել ձեր փողոցները»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և հիշեցրեց, որ այս պահի դրությամբ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում հարուցվել է 300 գործ, որոնցից միայն 9-ով վնասը գնահատվում է 43 միլիարդ դրամ։

«Ու բնական է, որ էս մարդիկ պիտի պայքարեն իրենց ունեցվածքի պահպանման համար։ Բնական է նաև, որ դա չպիտի անեն ուղիղ տեքստով, պիտի դա փորձեն քողարկել, օրինակ, Արցախի դրոշի հետևում:

Սակայն, օրինակ, պատգամավոր Աննա Մկրտչյանը, որը տենդագին կերպով փողոցներում փորձում էր ոստիկաններին գրկել, ծառս լինել նրանց վրա, կարծում եմ Արցախը փրկելուց առաջ լավ կաներ իր հորը հորդորեր, որպեսզի Քասախը փրկեին: Պարզվում է՝ Քասախ գյուղի գրեթե բոլոր հողակտորները կա՛մ Աննա Մկրտչյանի անունով են, կա՛մ իր եղբոր, կա՛մ էլ ընտանիքի այլ անդամի:

Վահե Հակոբյանը Իշխան Սաղաթելյանի հետ իրեն թույլ է տալիս ՀՀ ոստիկանների վրա մուննաթ գալ, հայհոյել, ասել՝ ձեզ վրա մատ թափ կտամ: Ես էլ այստեղից ձեզ ասում եմ՝ գլուխներդ պատին կտաք, պարոնա՛յք պատգամավորներ, էն որ դուք անձեռնմխելիություն ունեք, դա չի նշանակում, որ բարոյական սահմաններ էլ չպետք է ունենաք, ու եթե դուրս եք եկել ձեր թալանի համար պայքարելու, բարի եղեք այդ ամեն ինչն անել բարեկրթության սահմաններում»,- նշեց Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: