«Հայրենիքի դավաճան» արտահայտությունը սուտ մատնություն է․ Վլադիմիր Վարդանյանը հորդորեց զգույշ լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Խոսքի ազատությունը բացարձակ բնույթ չկրող ազատություն է:  Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ իր այսօրվա հարցազրույցից հետո «արևելաեվրոպական ֆոլկլյորի որոշ անպատասխանատու ներկայացուցիչներ վիրավորական արտահայտություններ են արել, որոնք անպատիժ չպետք է մնան»:

«Մշտապես սատարելով խոսքի իրավունքը՝ ես պաշտպանելու եմ նաև այլ իրավունքներ, մասնավորապես անձնական կյանքի անձեռնմխելիության, անձի արժանապատվության իրավունքները… Ես անպատասխան չեմ թողնելու ո՛չ վիրավորանքը, ո՛չ էլ հանցագործությունների մեջ անհիմն մեղադրանքները: «Հայրենիքի դավաճան» արտահայտությունը բավականին ծանր հանցագործության մեջ մեղադրելու վերաբերյալ սուտ մատնություն է: Սրան պետք է գնահատական տա նաև իրավապահ համակարգը:

Ես երբևիցե չեմ թաքնվել անձեռնմխելիության ներքո և կոչ եմ անում բոլոր խոհեմ հասարակական գործիչներին՝ իրենց արտահայտություններում զգյուշ լինել, հակառակ դեպքում ստիպված կլինենք կիրառել այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է  և իրավաչափ է ժողովրդավարական հասարակությունում»,- նշեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: