Եթե արգելք չկա՝ պաշտոնյայի բիզնեսը մասնակցում է այդ ոլորտի գնումներին, դառնում է թափանցիկ կոռուպցիա․ Սոնա Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Հայաստանում բաց կառավարման համակարգի ներդրումը տևել է տարիներ։ Դրա առանձին տարրերից են նաև կազմակերպությունների, ընկերությունների իրական շահառուների բացահայտման գործընթացը։ Այս համակարգի և առհասարակ թափանցիկության մասին Factor TV-ի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի համատեղ ծրագրի շրջանակում զրուցել ենք Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի հետ։

–Տիկի՛ն Այվազյան, խոսում ենք իրական շահառուների և, ընդհանրապես, պետությանը հասանելի տվյալների թափանցիկությունից։ Գլոբալ հարց՝ ինչի՞ համար է առհասարակ պետք թափանցիկությունը։

–Ընկերությունների իրական շահառուների թափանցիկության անհրաժեշտությունը ծագել է դեռ 2000-ականների սկզբից։ Հիմնականում փողերի լվացման գործընթացներում նկատվել են թաքնված ֆիզիկական անձինք, և տարիներ առաջ՝ մոտ 20 տարի առաջ սկսվել է գործընթացը, բայց մեծ թափ է հավաքել 2013-2014 թվականներին։

Պետությունները, միջազգային կազմակերպությունները հասկացել են, որ որպեսզի հանցագործությունները կանխարգելեն կամ հանցավոր գործարքները, անդրսահմանային կոռուպցիոն դրսևորումները հնարավորինս կանխարգելեն, անհրաժեշտ է իրական սեփականատերերի որոշակի թափանցիկություն։ Տարբեր տեղերում քննարկումներ լինում են։ Կարևորը՝ մեծ պետություններն էլ, Մեծ յոթնյակը կամ Մեծ քսանյակը, կարծես, իրենց որոշումներում անդրադառնում են այս հարցերին և կարևորությանը։ Այնպես որ, կարծում եմ՝ առաջընթաց կլինի։

-Այսինքն՝ համակարգը տեղում կանգնած չէ, փոփոխվում է։

-Այս պահին բավականին հեռու է կատարյալ լինելուց։ Սա գործընթաց է, որ սկսվել և ընթանում է։ Այս պահին դեռ ոչ շատ երկրներ են իրականում բացել իրենց տվյալները։ Կարևոր է, որ առհասարակ գլոբալ մակարդակով այդ տվյալները թափանցիկ դառնան, որովհետև փոխկապակցվածությունն է ուսումնասիրվում։

Գլոբալիզացիայի այս շրջանում բավական տարածված են տարբեր պետություններում քողարկված, թաքնված սեփականության երևույթները, և մեկ պետության միջոցով այդ հարցը չի կարող լուծվել։

–Երբ իրական շահառուների, հանքերի սեփականատերերի և այլ տվյալներ բացահայտվում են, որքանո՞վ է դա բավարար։ Այսինքն՝ բացահայտվեցին, հետո՞։

–Դա, իհարկե, հեռու է բավարար լինելուց։ Շատ կարևոր է, անշուշտ, որ քաղաքացիներն իմանան, թե իրենց երկրում գործող, հատկապես ինչ-որ արտոնյալ իրավիճակներում գործող կամ հանրային ռեսուրսներին տիրապետող ընկերությունների հետևում ովքեր են կանգնած, ովքեր են տնօրինում, վերահսկում, ովքեր ունեն բաժնեմասեր։ Սա շատ կարևոր տեղեկատվություն է, հատկապես՝ ժողովրդավարական պետություններում։

Դա, անշուշտ, բավարար չէ։ Այսինքն՝ պետք է լինեն մեխանիզմներ, օրինակ, որ արգելեն քաղաքական ազդեցություն ունեցող անձանց ներգրավումը ինչ-որ գործարքներում, օրինակ՝ պետական գնումներում։

-Խոսքը, օրինակ, պետական պաշտոնյաների մասի՞ն է։

-Պետական պաշտոնյաների, եթե նաև նրանք կանգնած են ինչ-որ ընկերությունների հետևում։ Արգելքներ կան այլ մասով, որ նրանք չպետք է զբաղվեն ձեռնարկատիրական գործունեությամբ։ Բայց, իհարկե, մենք գիտենք, որ դա հատկապես Հայաստանում լիարժեքորեն չի իրականացվում։

Հատկապես շատ կարևոր է իրական շահառուների մասին ինֆորմացիայի հասանելիությունը քաղաքացիների համար, որովհետև դրա ամբողջ նպատակը նաև այն է, որ ոչ միայն իրավապահ մարմինները և պետությունը կարողանան իրականացնել ստուգումները, այլև հանրությունը մասնակցի դրան։ Այստեղ շատ կարևոր բաց ունի Հայաստանը։ Դա ամենամեծ բացն է՝ ստուգումներից զատ, որ այդ հասանելիությունը չի ապահովվում քաղաքացիների համար։ Այս պահին միայն ԶԼՄ-ներն ունեն այդ տվյալներին հասանելիություն։

-Մեր գործընկերներից՝ հետաքննող լրագրողներից մեկը նշում էր, որ երբ ընկերությունների և սեփականատերերի շղթա են ուզում բացահայտել, գալիս, պատի են հանդիպում, եթե սեփականատերն այլ երկրում է։ Այսինքն՝ այլևս հնարավոր չէ նրան հետաքննել։ Ինչո՞ւ։

-Դրա համար եմ ասում, որ սա պետք է գլոբալ գործընթաց լինի, որովհետև դեռ կան այդ օֆշորային գոտիները, դեռ կան պետություններ, որոնք չեն ապահովում այդ թափանցիկությունը իրենց պետությունների ներսում։ Օֆշորային գոտիները, ըստ էության, պարտավորվում են սեփականատերերի վերաբերյալ ինֆորմացիան հասանելի չդարձնել, և շատ պաշտոնյաներ ու հանցագործներ իրենց ունեցվածքը կամ ընկերությունները հենց այդպիսի տեղերում են գրանցել։

Եվ շատ կարևոր են արտահոսքերի արդյունքում պետությունների կողմից ձեռնարկվող քայլերը։ Այսինքն՝ եթե պետությունը նաև հետևանքներ չի ստեղծում նմանատիպ դրսևորումների համար, այդ թափանցիկությունն ինքնին որևէ բան չի կարող նշանակել։ Եթե դու չես դնում արգելքներ, որ, օրինակ, պաշտոն զբաղեցնող անձանց փոխկապակցված ընկերություններն առնվազն այդ ոլորտի գնումների չմասնակցեն, կամ որոշակի այլ սահմանափակումներ չես դնում, դա անիմաստ է դառնում։ Դա ընդամենը դառնում է թափանցիկ կոռուպցիա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան

 

This TV Program was produced in cooperation with the Freedom of Information Center with support from the Center for International Private Enterprise (CIPE). The views and opinions expressed in the program do not necessarily reflect the views of CIPE.

Հեռուստահաղորդումը պատրաստվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ։ Ծրագրում արտահայտված տեսակետներն ու կարծիքները պարտադիր չէ, որ արտահայտեն CIPE-ի տեսակետները։