Ամեն ինչ արվում է, որ շարժումը չկարվի որևէ մեկի հագով․ Սոս Հակոբյանը՝ պրոցեսին հարվածողների Վանեցյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factot TV-ի հարցազույցը «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանի հետ

-Շուրջ 10 ամիս առաջ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, մինչ այդ, հիշում ենք 17 ուժերի քաղաքական պայքարը՝ էլի Նիկոլ Փաշինյանին դավաճան էին համարում, մեղադրում Արցախը հանձնելու մեջ, և ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ 54 տոկոս ձայն, «Պատիվ ունեմ» դաշինքը, որի մաս է կազմում նաև «Հայրենիք» կուսակցությունը՝ ՀՀԿ-ի հետ, ստացավ 5,22 տոկոս ձայն։ Հիմա Փաշինյանի հրաժարականի քաղաքական տրամաբանությունը ո՞րն է, ի՞նչ է փոխվել:

-Դեռևս «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ առաջ էին քաշվում թեզեր այս իշխանության սնանկ և աղետաբեր լինելու մասին, և հատկապես նոյեմբերի 9-ից հետո Արցախի հարցում անկարողության և Հայաստանի ու Արցախի շահերից բխող որևէ իրավիճակի կամ հենց կարգավիճակի հասնելու ցանկության բացակայության պարագայում, այսինքն՝ շատ կոնկրետ ասեմ՝ խոսքը Ադրբեջանի կազմից դուրս Արցախի Հանրապետություն ունենալու մասին է: Ժամանակը ցույց տվեց այդ թեզի իրավացիությունը: Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը կամ իր թիմը մարդկանց չէին խոստանում, որ Արցախի կարգավիճակի հարցով նշաձող է իջեցվելու, որ բանակում ռեֆորմներ չեն արվելու, անվտանգային համակարգը չի վերականգնվելու, որ նոր գերիներ ու զոհեր ենք ունենալու, ՀՀ սահմանին ու Արցախում անվտանգության առումով համատարած խարխլված իրավիճակ է լինելու: Արդեն մարդկանց պարզ է դարձել, որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը խաբել է իր ընտրազանգվածին՝ ասելով, թե ինքը խաղաղության կողմնակիցն է, իսկ հակառակորդ ճամբարը՝ պատերազմի:

-Այսինքն՝ 54 տոկոս քաղաքացիները խաբված քաղաքացինե՞ր են:

-Միանշանակ, 54 տոկոս քաղաքացիները հույս են ունեցել, որ այս մարդը, ի վերջո, կարող է խաղաղություն բերել:

-Բայց դեռ պրոցեսն ընթանում է, և մենք չգիտենք՝ ինչ ավարտ կունենա:

-Այդ պրոցեսի ամբողջ ընթացքում մենք տեսանք, որ պայմաններ չստեղծվեցին, որ լինի անվտանգություն Հայաստանի շուրջ և ԼՂ-ի վերաբերյալ որևէ տեսլական, հակառակը՝ խաղաղության դարաշրջանի համատեքստում խոսվեց կարգավիճակի նշաձողի իջեցման մասին:

-Խոսքը միջազգային հանրության ակնկալիքի մասին էր:

-Բայց Փաշինյանը լրատվական մեկնաբան չէ, որ ուղղակի խոսի, թե ինչ բամբասանքներ կամ պահանջներ կան, եթե ՀՀ վարչապետը նման բան է ասում, նշանակում է՝ փորձում է համոզել հանրությանը, որ այո՛, պետք է համաձայնվել այդ նշաձողի իջեցմանը: Ինչի մասին էլ հավաստում է այն վեց կետերի հրապարակումը, որը պատասխանն էր Ադրբեջանի 5 կետերին, որտեղ թղթի վրա ամրագրվեց այն, ինչ իրենք բազմիցս բանավոր ասել էին, այսինքն՝ մեր պահանջների մաքսիմալը ԼՂ-ում ապրող հայերի իրավունքներն են:

-Դուք գիտե՞ք՝ ինչպես հասնել ԼՂ անկախությանը:

-Մեր ուժը գիտի, թե ինչ օրակարգ պետք է առաջ տանել, որպեսզի միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում ՀՀ-ն գոյություն ունենա, և ունենանք առնվազն այն, ինչ այսօր ունենք:

-Ինչպե՞ս հասնել Արցախի անկախությանը, մի բան, որ 26 տարի տեղի չի ունեցել, հիմա, իշխանության հասնելով, ընդդիմությունն ինչպե՞ս պետք է հասնի Արցախի անկախությանը:

-Պետք է առաջ տանես քո օրակարգը, ինչպես դա արել ենք բազմաթիվ տարիների ընթացքում:

-Եվ չի ստացվել:

-Չի ստացվել, բայց պետք է տանել այնքան ժամանակ, մինչև կստացվի: Պետք է փորձել այդ ընթացքում սեփական կարողությունները հզորացնել, որովհետև դրա այլընտրանքը երկիրը մաս-մաս թուրքին նվիրելն է…

-Դուք ասում եք, որ իշխանությունը չի դնում Արցախի անկախության հարցը և հավակնում եք նրան հեռացնել…

-Ես ասում եմ, որ իշխանությունը ոչ միայն չի դնում Արցախի անկախության հարցը, այլ ավելին՝ ասում է՝ Արցախը պետք է կամ կարող է համաձայնվել լինել Ադրբեջանի կազմում: Այս պահին չսրել Արցախի հարցը և թողնել ժամանակին, դա մեկ հարց է, բայց համաձայնվել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, դա բոլորովին ուրիշ հարց է, դրանով փակում ես Արցախի հարցը:

-Ձեր ծրագիրը ո՞րն է, եթե գաք իշխանության, ի՞նչ եք անելու, Արցախի հարցում ո՞րն է լնելու ձեր դիրքորոշումը, պահպանել ստատուս քվո՞ն:

-Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության առանցքում. դա պետք է լինի ցանկացած պրագմատիկ կառավարության օրակարգում… Մենք մշտապես նշում ենք Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու հանգամանքը, դա հայկական Արցախ ունենալու միակ երաշխիքն է, այդ օրակարգը պետք է ունենալ, և ըստ այդ օրակարգի՝ հզորացնել արտաքին քաղաքականության և անվտանգային ռեսուրսները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան