Շվեդիայի վարչապետը հայտնել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության ժամկետները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը կարող է տևել մոտ մեկ տարի։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մագդալենա Անդերսոնը, փոխանցում է korrespondent-ը։

Նրա խոսքով՝ լիիրավ անդամակցության գործընթացը կարող է տևել մոտ մեկ տարի, և իշխանությունները պատրաստ են, որ այդ ճանապարհին կարող են որոշակի դժվարություններ առաջանալ, ինչպես, օրինակ, Թուրքիայի արդեն իսկ արտահայտած դիրքորոշումն է։

«Մենք դա տեսել ենք նախկինում ևս ու պատրաստ ենք դրան։ Մենք երկխոսություն կունենանք բոլոր անդամ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ տարբեր մակարդակներում»,- ասել է վարչապետը։

Անդերսոնը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելով՝ Շվեդիան կարող է չհրաժարվել իր համար սկզբունքային դիրքորոշումներից։

«Մենք կարող ենք անել նույն հայտարարությունները, ինչ ժամանակին արեցին Նորվեգիան և Դանիան, որ իրենք չեն ցանկանում իրենց տարածքում մշտական ռազմակայաններ և միջուկային զենք տեղակայել»,- ասել է վարչապետը՝ մանրամասնելով, որ նկատի ունի խաղաղ ժամանակներում ռազմակայանները։

Նախօրեին հաղորդվել էր, որ Շվեդիան պաշտոնապես որոշել է դիմել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ին դիմելու որոշում էր կայացրել նաև Ֆինլանդիան։

Տաթև Ֆռանգյան