Կարեկցում եմ ընդդիմությանը. Հրաչյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.06.2026 | 13:50
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
08.06.2026 | 13:41
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 13:35
Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:32
Սոցիալական կրեդիտների մի մասն ուղղելու ենք լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 13:24
2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկումները ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:15
Ուկրաինական ԱԹՍ-ն Ղրիմում հարվածել է Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին
08.06.2026 | 13:08
Հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին․ Զելենսկին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 13:03
Վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործիքակազմը բավարար չէ․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:55
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բաց և մրցակցային է անվանել
08.06.2026 | 12:48
ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների
08.06.2026 | 12:41
«Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 12:40
Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:34
Որ ուժը որքան ձայն է ստացել. ԿԸՀ նախագահը ներկայացնում է նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 12:19
Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կարեկցում եմ ընդդիմությանը»,- Factor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիաների վերաբերյալ հարցին:

«Կանգնում Ֆրանսիայի հրապարակում ասում են, որ շարժումը նոր թափ է հավաքում, բայց, օրինակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի թվերը բոլորովին այլ բանի մասին են խոսում, գնալով «քոքը» մաշվում է»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը փորձում է կրկնել 2018-ի հեղափոխությունը, բայց հաշվի չի առնում, որ այն ժամանակ մենք մեզ հետ համաձայն չլինողներին չէինք վիրավորում, իսկ այսօր ուժի լեզվով են խոսում այլախոհների հետ, նույնիսկ ծեծի են ենթարկում տարեցներին»,- նշեց Հակոբյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ հարցին՝ իշխանական պատգամավորը նշեց. «Վաչապետը հրաժարական չի տալու, նրա հրաժարականի հանրային պահանջ գոյություն չունի:

Հանրահավաքի եկողների մի մասն առնչություն ունի ապօրինի ծագման գույքի հետ կապված գործերի հետ, մի մասն էլ իրենցից «սնվողներն» են: Այսինքն՝ 1000-2000 հոգին չեն կարող որոշել ՀՀ ապագան, Հայաստանի ապագան որոշում են ՀՀ քաղաքացիները՝ ընտրելով իշանություն և ընդդիմություն»:

Մանրամասները՝ տեսանյութում: