Փողով ցույցերի՞ են տանում․ Ագրարայինի ուսխորհրդի նախագահը մանրամասներ է պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.05.2026 | 20:13
«Ռոսկոսմոսը» սկսել է գովազդներ տեղադրել հրթիռների վրա, որով հարյուր միլիոնավոր ռուբլիներ է վաստակում
18.05.2026 | 20:00
Ատելության սերմանումը ահաբեկչության, զենքի կիրառման կարող է բերել․ անգամ Հոկտեմբերի 27-ին այս կարգի թշնամանք չկար․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 19:47
392 հազար դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Լևոն Շիրինյանը
18.05.2026 | 19:33
Ալիևը հայտարարել է Արցախում հինգ նոր թունելի կառուցման մասին
18.05.2026 | 19:21
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը Փաշինյանի և իր մոր մասնակցությամբ միջադեպում քրեաիրավական տարր չի տեսնում
18.05.2026 | 19:11
Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը, նրա ֆեյսբուքյան էջը հեռացվել է համացանցից․ փաստաբան
18.05.2026 | 19:00
Փաշինյանը չպիտի պրովոկացիաներին տրվի, փայլուն գիտի՝ ՌԴ-ն ինչեր է ծրագրել իր սատելիտ ուժերի միջոցով․ Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:53
Ավելի քան 15,000 աշակերտ, կիսաեզրափակիչ փուլի շուրջ 800 մասնակից․ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը մտնում է վճռորոշ փուլ
18.05.2026 | 18:44
«Փաշինյանն ու Ալիևն են Հայաստանի սպառնալիքը, թող էդքան բանը լավ լսի, անտեղի չներվայնանա»․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:36
Յուրա Մովսիսյանը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստին
18.05.2026 | 18:28
ՄԻՊ-ը քաղաքական ուժերին հորդորում է զերծ մնալ հանրային պառակտում խորացնող խոսույթից
18.05.2026 | 18:25
Նեյմարը փոխարինվել է մրցավարի սխալի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:20
Ոնց կարանք չվերադարձնենք, զբաղվող ա պետք․ Ծառուկյանը՝ Բաքվի գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:19
Արցախի Շուշին և Թուրքիայի Տրապիզոնը քույր քաղաքներ կդառնան
18.05.2026 | 18:13
ՀԿ-ները Factor TV-ի հրապարակումից հետո անկախ քննություն են պահանջում «Նուբարաշեն»-ում ինքնասպանություն գործածի դեպքով
Բոլորը

«Որքա՞ն է հիմնական գումարը, քի՞չ գումարի մասին է խոսքը, թե՞ շատ»․ սա հատված է օրերս տելեգրամյան ալիքներում տարածված ձայնագրությունից։  Զրույցի բովանդակությունից ենթադրելի է, որ այն ծավալվում է Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի և երկու այլ անձանց միջև, որոնցից մեկը ներկայացվում է որպես Ագրարային համալսարանի դասախոս։ Նա ուսխորհրդի նախագահին առաջարկում է մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին, իսկ վերջինը հետաքրքրվում է՝ արդյո՞ք գումար առաջարկվում է։

Ձայնագրության մյուս հատվածում ուսխորհրդի նախագահի և մեկ այլ տղամարդու զրույցն է։ Ձայնագրության մեջ հարց է բարձրացվում, թե, օրինակ, 2000 հոգու համար որքա՞ն գումար են պատրաստ տալ։ Պատասխան է հնչում՝ դա կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի մասնակցություն կունենան ուսանողներն այդ ցույցերին։

«Եթե դուք կարողանաք ըմբոստություն կազմակերպել համալսարանում, դա մի բան է, եթե պիտի գաք, ասեք՝ երկու խաչմերուկ փակենք՝ ուրիշ բան է»,- ասվում է ձայնագրության մեջ։

Զրույցի վերջին հատվածում հնչում է հետևյալը՝ եթե 2000 հոգու մասնակցություն ապահովեն մեկ երթի ընթացքում, ապա 2 միլիոն դրամ կստանան, այսինքն՝ յուրաքանչյուրին 1000 դրամ։

Ովքե՞ր են զրույցի մասնակիցները, որքանո՞վ են ձայնագրության մեջ հնչող փաստերն իրական․ Factor TV-ն եղելությունը պարզելու համար եղել է Ագրարային համալսարանում։ Համալսարանի ղեկավարության հետ խոսել չհաջողվեց․ ռեկտորը բուհում չէր։ Բուհի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սոս Ավետիսյանն ասաց՝ ձայնագրությունում իրենց համալսարանի դասախոս ներկայացվող Էմմա Սարգսյանն իրականում աշխատում է ժամավճարով՝ համալսարանի ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում։

«Մենք ապաքաղաքական ենք, երեխեքն էլ ազատ են իրենց ընտրության մեջ, կուզեն՝ ցույցի կգնան, կուզեն՝ չեն գնա, սահմանափակում չի եղել»,- ասաց Ավետիսյանը։

Ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը հաստատում է, որ հրապարակված ձայնագրության մեջ իսկապես ինքն է․ պատմում է՝ իր և Էմմա Սարգսյանի միջև խոսակցությունը, որին նախկինում չի ճանաչել, տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ։ Ասում է՝ ընդհանուր առմամբ երկու անգամ են հանդիպել․ առաջին անգամ՝ համալսարանի ուսխորհրդում, երկրորդ անգամ՝ արդեն համալսարանից դուրս։ Առաջին հանդիպման պատճառը, սակայն, այլ է եղել, այլ թեմա են քննարկել․ «Սկզբից մենք ծրագրերից ենք խոսել, հետո է պարզաբանվել, որ ցույցերի հետ կապված ինչ-որ խնդիր կա»։

Թոռնիկ Ալիյանն ասում է՝ խոսակցության ընթացքում միայն ինքն ու Սարգսյանն են եղել․ գաղափար չունի, թե ով է ձայնագրել։ Պնդում է՝ ձայնագրությունն ամբողջությամբ չի արտացոլում զրույցի էությունը, քանի որ վերջում ինքը հրաժարվել է գումարի դիմաց ցույցերին ուսանողների մասնակցություն ապահովել։

«Հրապարակումը եղել է, բայց չի եղել ամբողջականը, որովհետև ես վերջում հրաժարվում եմ, ասում եմ՝ գաղափարի մարդիկ ենք։ Ինքն ինձ գումար չի տվել, ես էլ համաձայնության չեմ եկել»,- պատմեց Թոռնիկ Ալիյանը։

Նրա խոսքով՝ տարբեր ժամանակներում իրեն և ուսանողներին առաջարկվել է ցույցերի մասնակցել, բայց մերժել են։  Վստահեցնում է՝ գումար չի վերցրել ու որևէ անգամ ցույցերին չի մասնակցել։ Թե ո՞վ է ձայնագրությունում 3-րդ անձը, ուսխորհրդի նախագահն ասում է՝ չգիտի։ Պնդում է՝ անգամ ձայնը ծանոթ չէ, իսկ ցույցերի թեմայով միայն դասախոսի հետ է հանդիպել ու զրուցել։

Սարգսյանի հետ երկրորդ հանդիպմանն արդեն հստակ գումարային հարցեր են քննարկվել։ Հրապարակված ձայնագրությունը հենց այս հանդիպումից է։ Ասում է՝ համաձայնել է երկրորդ անգամ հանդիպել միայն հետաքրքրությունից դրդված․ ձայնագրության հրապարակումից հետո փորձ չի արել խոսել Էմմա Սարգսյանի հետ։

Ագրարային համալսարանի ուսանողներն ասացին՝ գումարի դիմաց ցույցերին մասնակցելու առաջարկ չեն ստացել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ բացառեց գումարի դիմաց ցույցերին մասնակցությունը:

Բուհի ուսանողական խորհուրդը խնդրո առարկա ձայնագրության վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, թե բուհն ապաքաղաքական է և որևէ մեկը՝ ո՛չ համալսարանում, ո՛չ էլ համալսարանից դուրս, չի կարող ազդել քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու՝ ուսանողների իրավունքի և ազատության վրա։

Ագրարային համալսարանում դասախոսող Էմմա Սարգսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ Factor TV-ին տեղեկացրեց, որ Դատախազությունն ուսումնասիրում է ձայնագրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան