Հունաստանը շարունակում է ռուսական նավթ մատակարարել ծովային ճանապարհով՝ չնայած պատժամիջոցներին

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Չնայած ռուսական դրոշով նավերի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ Ռուսաստանից ծովով ամեն օր արտահանվում է 4,5 մլն բարել նավթ՝ մոտ 509 մլն դոլարի։ Այս մասին գրել է Die Welt պարբերականը՝ վկայակոչելով Lloyd’s List բեռնափոխադրումների ռեգիստրը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ռուսաստանից հում նավթի արտահանումը ծովով մնացել է նախապատերազմյան մակարդակին՝ հիմնականում Հունաստանի կողմից պատժամիջոցները չկատարելու պատճառով։ Պարրբերականը նշում է, որ ռուսական նավատորմի օպերատորները, հույն նավատերերը շարունակում են ընդլայնել իրենց բիզնեսը Ռուսաստանում։

Lloyd’s-ի տվյալներով՝ ապրիլին ռուսական նավթային Պրիմորսկ, Նովոռոսիյսկ, Ուստ-Լուգա և Սանկտ Պետերբուրգ նավահանգիստները լքել են 190 լցանավեր, որոնցից 76-ը՝ հունական դրոշի ներքո։

«Այսպիսով, Հունաստանը, նախորդ տարվա համեմատ, եռապատկել է իր մասնաբաժինը ռուսական նավթի փոխադրման մեջ»,- գրում է Die Welt-ը։

Օրինակ՝ ապրիլի վերջին հունական Nissos Rhenia նավը բեռնել է ռուսական Urals տեսակի նավթը Ռոտերդամի նավահանգստում և մեկնել Սինգապուր։ Lloyd’s-ի զեկույցի համաձայն՝ ավելի շատ լցանավեր են շարժվում դեպի Հնդկաստան, Չինաստան և Հարավային Կորեա, իսկ նավթի բեռնափոխադրումների գներն արդեն բարձրացել են 230 տոկոսով՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով, նշում է գերմանական պարբերականը։

Մինչ այդ, Ուկրաինայի կառավարությունը խումբ է ստեղծել, որը պետք է հետևի ռուսական լցանավերին՝ բաց տվյալների միջոցով։

«Այն ընկերությունները, որոնք շարունակում են գիտակցաբար ֆինանսավորել ռուսական ռազմական հանցագործությունները հանածո վառելիքի պայմանագրերով, պետք է տեղյակ լինեն, որ Ուկրաինան փնտրում է բոլոր ուղիները՝ իրենց պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարել է նախագահ Զելենսկիի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն:

Երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան էլ հայտնել է, որ արդեն իսկ դատական ​​հայցեր են նախապատրաստվում Ռուսաստանի հետ նավթային բիզնեսով զբաղվող ընկերությունների և անհատների դեմ։

Մայիսի սկզբին ներկայացված ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառում է ռուսական նավթի աստիճանական էմբարգո:

«Դա լիակատար արգելք կլինի ռուսական նավթի բոլոր ներկրումների՝ լցանավերի և խողովակաշարերի, հումքի և վերամշակված նավթի ներմուծման համար»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Հունաստանը, որն ունի աշխարհի ամենամեծ լցանավային նավատորմը (716 նավ), դեմ է արտահայտվել արգելքին՝ պատճառաբանելով երկրի համար այդ բիզնեսի կարևորությունը, գրում է Die Welt-ը։

ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը ներկայացվել էր ապրիլի սկզբին, արգելում էր ռուսական նավերի մուտքը եվրոպական նավահանգիստներ։ Բացառություններ հնարավոր էին միայն գյուղատնտեսական ապրանքներ, պարենամթերք կամ մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի համար։

Ապրիլի 15-ին Հունաստանն այդ պատժամիջոցների շրջանակում կալանավորել է ռուսական դրոշով Pegas նավթատարը։ Պելոպոնես թերակղզու նավահանգստում նավթը վերաբեռնվել է մեկ այլ լցանավի մեջ, քանի որ սահմանափակող միջոցները վերաբերում էին միայն բուն նավին, բայց ոչ նրա բեռներին։

Տաթև Ֆռանգյան