Հայ-թուրքական գործընթացն ընթանում է դանդաղ. Թոմաս դե Վաալ

Լուրեր

11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Բոլորը

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունները տարածել են նույնանման հաղորդագրություն Վիեննայում կողմերի ներկայացուցիչների՝ ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի միջև ավելի քան երեք ժամ ընթացած երրորդ հանդիպման մասին:

Հաղորդագրության մեջ ասված է, որ հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու նպատակը: Նրանք փոխանակել են տեսակետներ տարբեր հարցերի վերաբերյալ ու քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Կողմերը «վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների»:

Ինչպես գրում է «Ամերիկայի ձայն»-ը, Քարնեգի հիմնարդամի վերլուծաբան Թոմաս դե Վաալի կարծիքով, թե՛ Երևանում և թե՛ Անկարայում առկա է գիտակցում, որ այս գործընթացը վերաբերում է միայն երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը և չի ներառում Հայոց ցեղասպանության հարցը, որն, ըստ նրա, կարող է կարգավորվել ապագայում:

«Ակնհայտ է, որ այս հիմնախնդիրը ստեղծում է բարդություններ, սակայն կարծում եմ, որ կան քաղաքական և տնտեսական պատճառներ, ինչի արդյունքում երկու կողմերը ձգտում են առաջ շարժվել»,-ասում է նա:

Դե Վաալը հույս է հայտնում, որ վերջին շրջանի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցային գործընթացներում հնարավոր դրական տեղաշարժերը կարող են նպաստել միմյանց:

«Եթե առկա է համաձայնություն ճանապարհների վերաբացման հարցում, որոնք կարող են սկսվել Ադրբեջանից, անցնել Մեղրիի շրջանով մինչև Նախիջևան, այնուհետև Հայաստանով նորից գալ Երևան և Գյումրի և անցնել Կարս, ապա դա շահեկան կլինի բոլոր երեք երկրների, ինչպես նաև Իրանի համար, քանի որ, չմոռանանք, որ այսպիսով վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Իրանը երկաթուղու միջոցով կմիանա Հարավային Կովկասին»,- պնդում է Թոմաս դե Վաալը:

Սակայն, ըստ վերլուծաբանի, հայ-թուրքական գործընթացը ընթանում է չափազանց դանդաղ: Դե Վաալը չի բացառում, որ դրա պատճառներից է նաև Ռուսաստանի դիրքորոշումը: Մոսկվան մի կողմից շահագրգրված է, որ Հարավային Կովկասում վերաբացվեն ճանապարհային ենթակառուցվածքները, սակայն մյուս կողմից մտավախություն ունի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է հարցականի տակ դնել ռուսական ռազմական ներկայության նպատակահարմարությունը Հայաստանում, պնդում է վերլուծաբանը:

«Դրա արդյուքում կվերանար Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանների տեղակայման պատճառներից մեկը, քանի որ դրանք այնտեղ են Թուրքիայից պաշտպանելու համար: Այսպիսով, կարծում եմ, որ ռուսները բավականին ուշադիր հետևում են այս գործընթացին, և միգուցե դա ևս մեկ պատճառ է, որ գործընթացը դանդաղում է»,- ասում է նա:

«Ատլանտյան խորհուրդ» հաստատության վերլուծաբան Ջոն Հերբսթի կարծիքով էլ այս գործընթացը կարող է հանգեցնել բազմաթիվ փոփոխությունների տարածաշրջանում, ինչպես նաև նվազեցնել Երևանի կախվածությունը Մոսկվայից: Նա գտնում է, որ Մոսկվան շահագրգրված չէ հայ-թուրքական գործընթացի հաջողությամբ՝ չնայած հայ-ռուսական վերջին հայտարարությունն ընդգրկում էր այս գործընթացին Ռուսաստանի աջակցության մասին դրույթ:

«Դա Մոսկվայի կողմից խելացի միջոց է ներկայացնելու իր դիրքորոշումը հանրային հարթակում, սակայն վստահ չեմ, որ նրանք իրականում այդպես են մտածում: Ակնհայտ է, որ Հարավային Կովկասում Թուրքիան և Ռուսաստանը մրցակիցներ են, և նրանց քաղաքականությունը տարբերվում է Հարավային Կովկասի մի շարք կոնկրետ հիմնախնդիրներում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները բազմիցս իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացներին՝ պատրաստակամություն հայտնելով սատարել կողմերի միջև ուղիղ երկխոսությունը: