Ուկրաինական ԱԹՍ-ն Ղրիմում հարվածել է Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Մոսկվա-Սիմֆերոպոլ ուղևորատար գնացքի  վրա։ Հարձակման հետևանքով մեքենավարը վիրավորվել է, նրա օգնականը՝ զոհվել։ Ուղևորները չեն տուժել, գրում է Meduza-ն։

Ղրիմում ուղևորատար գնացքների երթևեկությունը դադարեցվել է, հայտարարել է Grand Service Express փոխադրողը։ Անօդաչուի հարձակումից հետո Ղրիմում գտնվող բոլոր գնացքների ուղևորները տարհանվել են։ Մոսկվա-Սիմֆերոպոլ և Սանկտ Պետերբուրգ-Սիմֆերոպոլ երկու գնացքների ուղևորներն ավտոբուսով տարհանվել են Սիմֆերոպոլ։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է գիշերը Ռուսաստանի 12 շրջաններում և բռնակցված Ղրիմում, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերում ուկրաինական 310 անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբն էլ հայտնել է, որ գիշերը Նովոռոսիյսկի նավթային տերմինալում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Ավելի վաղ Astra, Exilenova+ և Supernova+ տելեգրամ ալիքները հայտնել էին, որ Նովոռոսիյսկի Գրուշովայա արդյունաբերական օբյեկտի վրա գիշերը հարձակում է տեղի ունեցել, ականատեսները քաղաքում լսել են ավելի քան 50 պայթյունի ձայն։

Կառույցը Շեշխարիսի վերբեռնման համալիրի մաս է կազմում, որտեղ նավթն ու նավթամթերքը պահվում և բեռնվում են  լցանավերի վրա՝ արտահանման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի