Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների և դրան նախորդած քարոզարշավի ընթացքում ամենամեծ խնդիրը եղել է ընտրակաշառքը, ինչպես նաև Ռուսաստանի ազդեցությունը։ Այս մասին հայտարարեց «Անկախ դիտորդ» առաքելության անդամ Դանիել Իոաննեսյանը։

Ինչ վերաբերում է երեկ՝ բուն ընտրության օրը արձանագրված խախտումներին, Իոաննիսյանը նշեց, որ իրենց դիտորդները  ընթացակարգային խախտման 156 դեպք են արձանագրել, վերահսկմանն ուղղված գործողության 121 դեպք, որոնք, սակայն,  չեն հանգեցրել քվեարկության գաղտնիության խախտման։

Քվեարկության գաղտնիության 122 դեպք է արձանագրվել, գտնվելու իրավունքի կամ լիազորությունների խախտման՝ 48 դեպք ( այն դեպքերը, երբ վստահված անձանց նախատեսվածից ավելի  քանակ է եղել տեղամասում), 59 քարոզչության դեպք:

Ներկայացվել է նաև հանցագործության մասին 4  հաղորդում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան